Վոլինկինից ստացանք պատասախան. եթե գնում ենք ՄՄ, ուրեմն՝ դադարեցրեք ձեր այդ ազատ-մազատ լինելը

Այսօր «Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյս Ուորլիքի և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվավ Վոլինկինի վերջերս հնչեցրած հայտնի հայտարարությունները:

Ըստ նրա` կան մի քանի հանգամանքներ, որոնց պատճառով ակտիվացել են Հայաստանում որոշ երկրների դեսպանները, ինչպես նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Առաջին գլխավոր պատճառը, ըստ Ս. Գրիգորյանի, Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերություններն են, ինչը ի վերջո, արձագանք է ստանում տարբեր այլ ոլորտներում: Ըստ քաղաքագետի՝ այդ լարվածությունն ուղղակիորեն կապված չէ ՀՀ-ի հետ: Այն կապված է Սիրիայի և Ուկրաինայի իրադարձությունների ու այն տարբեր մոտեցումների հետ, որոնք ունեն Ռուաստանը և Միացյալ նահանգները, Ռուսաստանը և Եվրամիությունը: «Ու դա մեզ մոտ տարբեր ձևերով է արտահայտվում, նաև այլ ռեգիոններում, ու դրա վկան ենք նաև մենք: Օրինակ, Միացյալ նահանգները ուզում է ակտիվացնել Ղարաբաղի հարցը: Ակնհայտ է` Ռուսաստանը ակտիվ է աշխատում հետխորհրդային տարածքում, ես կասեի՝ ագրեսիվ է աշխատում, և Միացյալ նահանգներն էլ ուզում են մեզ ասել, որ իրենք էլ կան»,- ասաց նա:

Երկրորդ գործոնն, ըստ քաղաքագետի, այն է, որ Հայաստանը վերջին ժամանակներում փորձում է անցնել միակողմանի` «կամ-կամ»-ի քաղաքականության. «Երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ից որոշեց չստորոգրել Ասոցացաման պայմանագիրը և անդամակցել Մաքսային միությանը, փաստորեն, Հայաստանը ընտրություն կատարեց գնալ դեպի արևելք` դեպի Ռուսաստան: Նախկինում էլ մենք Ռուսաստանի հետ կապում էինք մեր անվտանգությունն ու շատ այլ հարցեր, իսկ երբ Ասոցացման պայմանագիրը հրաժարվեցինք ստորագրել, ռեալ որոշեցինք, որ նաև այլ ոլորտներում կլինենք Ռուսաստանի հետ: Պետք է հասկանանք մի բան, որ պարզ է՝ մեր դիրքերը Եվրոպայում և Միացյալ նահանգներում թուլացան: Ու դրա արտահայտությունն է հենց այն, որ Եվրոպառլամենտը այս կես տարվա մեջ ընդունել է մի երկու բանաձևեր, որտեղ կան մեզ համար անբարենպաստ ձևակերպումներ Ղարաբաղի հետ կապված: Եվ հիմա էլ, հերթը հասավ Միացյալ Նաահանգներին»:

Կարդացեք նաև

Ս. Գրիգորյանի խոսքով՝ Ջ. Ուորլիքը կրկնել էր Մադրիդյան սկզբունքներ, որոնք կարևոր չեն: «Կարևորն ուրիշ բան է, թե ինչ շեշտադրում նա դրեց: Մադրիդյան սկզբունքները թույլ են տալիս բոլոր հարցերի մասին խոսել, և այն հարցերի մասին, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, և այն հարցերի մասին, որոնք ձեռնտու են Հայաստանին: Ինձ համար մտահոգիչ էր, որ ինքը շեշտը դրեց այն հարցերի վրա, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Ավելին՝ նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նորից շեշտը դրեց այն հարցերի վրա, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Գլխավորը դա է: Ընդունված է, որ Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ նահանագների դեպասնները Մադրիդյան սկզբունքների շեշետը դնում են այն մասի վրա, որն ավելի է ձեռնտու է Ադրբեջանին: Մեզ մոտ իրենք ավելի հակված էին ասել այն կետերը, որոնք ձեռնտու են Հայաստանին: Այստեղ է, որ առաջին անգամ խախտվեց հավասարակշռությունը»,- ասաց Ս. Գրիգորյանը:

Վերջին գործոնը, որը Ս.Գրիգորյանը շատ կարևոր է համարում, մեր պասիվությունն է. «Ես ցավով պետք նշեմ` դա դառում է ավանդույթ: Այսինքն` մենք ակտիվ չենք արձագանքում այն իրադարձություններին, որոնք գնում են և´ աշխարհում, և´ տարածաշրջանում: Ակնհայտ էր, որ աշխարհը կարձագանքի մեր փոփոխված քաղաքականությանը: Ակնհայտ էր, որ ագրեսիվ Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում կբերի նրան, որ Միացյալ նահանգները կակտիվանա, Եվրոպան կակտիվանա: Ու, դժբախտաբար, մենք շատ պասիվ ենք, ես ոչ մի տեղ չեմ տեսնում մեր հստակ դիրքորոշումը:

Սրան եմ ուզում գումարել նաև Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը: Այդ հայտարարությունը վերաբերվում է այն բոլոր երեք գործոններին, որոնց մասին ես խոսեցի: Վոլինկինի հայատարությունը ես դիտում եմ այդ կոնտեքստով: Մենք ակտիվ չենք, դե Ռուսաստանը մի բան պետք է ասի: Մենք ակտիվ չենք, ամերիկացիք մի բան պետք է ասեն: Երբ ես ասեցի՝ մենք գնում ենք Մաքսային միություն, ինձ ասում են` ինչ է եղել, մի տեղ կորցնում ենք, մի ուրիշ տեղ կստանանք: Ստացա՛նք: Վոլինկինից ստացանք պատասախան: Եթե դուք գնում ենք Մաքսային միություն, ուրեմն՝ ազատությունների աստիճանը պետք է սահմանափակվի: Ինքն ասաց, Ռուսաստանում ԶԼՄ-ների իրավունքները սահմանափակված ենք օրենքով: Այնտեղ ոչ կառավարական կազմակերպություններն ագենտներ են հռչակվել: Ու ինքը ասեց, ես չեմ հասկանում` ո՞նց է` դուք գնում եք Մաքսային միություն, իսկ այդ ազատությունները թողել եք:

Դադարեցրեք ձեր այդ ազատ-մազատ լինելը: Հավաքավեք ընդունեք օրենքը, համապատասխան սահմանափակումներն արեք»:

Տեսանյութեր

Լրահոս