«Ինչի՞ մնամ». Ռուսաստանի` դյուրացված քաղաքացիության տրամադրումը ոգևորել է նույնիսկ ահմանամերձ գյուղերի կանանց. medialab.am

medialab.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից վերջին տարիներին արտագաղթողների հոսքը չի դադարում:  Աշխատատեղերի բացակայությունը, թշնամու կողմից անընդմեջ հնչող կրակոցները գյուղերի երտասարդներին արտագաղթի են մղում:

Սահմանամերձ Չինարի գյուղում ասում են, որ չկա շաբաթ, որ երիտասարդները չգնան գյուղից: «էս երկու-երեք օրը մի 15 տղա գնացած կըլնեն արդեն: Ընտանիքի տեր կամ ազաբ տղերք գնացել են, Ռուսաաստան են գնում մեծամասանբ, մինչև Սիբիր հասնում են: Շատ ա քչացել գյուղի բնակչությունը»,- «Մեդիալաբին» ասում է Չինարի գյուղի բնակիչ Արտավազդ Երունյանը: Նրա որդիներից մեկը Մոսկվայում է բնակվում, մյուսը՝ Երևանում:

Ծերունին ասում է, որ երիտասարդներն իրենց ընտանիքները կերակրելու համար են արտագաղթում, բայց հույս ունի, որ դեռ հետ են գալու: Հայացքն հառելով հեռուն՝ նա ասում է. «Մեկն էլ մնալ չի, բոլորը հետ են գալու»:

Ռուսաստանի՝ օտարերկրացիներին պարզեցված կարգով քաղացիություն տալու վերաբերյալ օրենքի մասին Չինարիում արդեն տեղյակ են:

Կարդացեք նաև

Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդկանցից ոմանք կարծում են, որ այդ օրենքն ի վնաս Հայաստանի է, քանի որ հայերը հիմնականում ՌԴ են մեկնում արտագնա աշխատանքի:

Չինարիից նույնպես երիտասարդները հիմնականում Ռուսաստան են մեկնում:

«Որ իմանամ գնամ ու ինձ մի ամսից գրանցում կտան, ես էլ ուրախ կերպով կեթամ, բա մնամ ի՞նչ անեմ»,- «Մեդիալաբին» ասում է գյուղի բնակիչ Երվանդ Սաղոյանը, ով թեև արդեն երիտասարդ չէ, բայց հույսը չի կապում հայրենի գյուղի հետ:

Նրա կարծիքով՝ ՌԴ նոր օրենքը ոչ միայն սահմամամերձ գյուղերի, այլ ընդհանրապես Հայաստանի վրա բացասաբար կազդի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ medialab.am-ի

Տեսանյութեր

Լրահոս