20 լուսանկար, որոնք ապացուցում են, որ աշխարհն այնքան էլ վատ վայր չէ
Adme.ru կայքը ներկայացրել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են բարության դրսևորումներ:
1. Իտալացի ուսուցիչը բեռնատար մեքենա է գնել՝ այն վերածելով մանկական շարժական գրադարանի: Շրջելով Իտալիայի տարբեր քաղաքներում՝ նա փորձում է երեխաների մոտ սեր առաջացնել գրքի նկատմամբ: 1000-ից ավելի գրքերն իտալացին գնել է սեփական միջոցներով:
2. Նորվեգիայում երկու երիտասարդ վտանգի են ենթարկել իրենց կյանքը՝ փրկելու համար ջուրն ընկնող գառին:
3. Եգիպտոսում քրիտոնյաները շրջապատել էին մուսուլմաններին, որպեսզի վերջիններս կարողանան աղոթել անկարգությունների ժամանակ:
4. Եգիպտոսում մուսուլմանները պաշտպանում են քրիստոնյաներին:
5. Թաիլանդում ոտքի մի մասից զրկված փղին ոտքի պրոթեզ են հագցնում:
6. Բելառուսում բնակիչներից մեկն ակվապարկ է ստեղծել, որից մարդիկ կարող են անվճար օգտվել:
7. Աֆղանստանի բնակիչն ամերիկացի զինվորներին թեյ է հյուրասիրում:
8. Բանգլադեշում ջրհեղեղի ժամանակ փոքրիկ տղան վտանգի է ենթարկում իր կյանքը՝ եղնիկին փրկելու համար:
9. Թայվանում մարզուհիներից մեկն օգնում է հաշմանդամ մարզիկին հատել վերջնագիծը:
10. Կանադայի մետրոյում տուռնիկետի վնասվելուց հետո ուղևորները շարունակել են գումար թողնել՝ չնայած մետրոյում աշխատակիցներ չեն եղել:
11. Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստներն ուկրաինացի երեխաներին պաշտպանում են անձրևից:
12. Չինացի երիտասարդը ծնվել է աղքատ ընտանիքում և միշտ երազել է սովորել համալսարանում: Նա ծանր մանկություն է ունեցել. ամբողջ կյանքում հոգ է տարել հոգեկան հիվանդություն ունեցող մոր մասին և լավ գնահատականներ է ստացել դպրոցում՝ իր երազանքն իրականացնելու համար: Երբ նրա հայրն աշխատելիս վայր է ընկել և պարալիզացվել, երիտասարդը կանգնել է ընտրության առաջ՝ հոգ տանել հոր մասին, կամ իրականացնել իր երազանքը: Ուսումը թողնելու փոխարեն՝ երիտասարդը թույլտվություն ստացավ հորը տանը խնամելու համար: Նա այժմ հոգ է տանում հոր մասին և թոշակ է ստանում ուսման համար:
13. Բոսնիա և Հերցեգովինայում աղջիկը ջուր է տալիս ոստիկաններին:
14. Հելսինկիում շենքի մուտքի մոտ տեղադրված հայտարարության տախտակի վրա փակցված է 20 եվրո՝ հետևյալ մակագրությամբ. «Գտնվել է շենքի 1-ին և 2-րդ հարկերի միջև սեպտեմբերի 11-ին, 18:30-ին»:
15. Հնդկաստանում գնացքի ուղևորները տեսել են, որ փիղն ընկել է փոսը, համոզել են վարորդին կանգնեցնել գնացքը և օգնել փղին: Մինչև օգնության ժամանումը՝ ուղևորները նրան կերակրել են, իսկ փրկարարները փղին հանել են փոսից:
16. Ավստրալիայում անտառային հրդեհների ժամանակ հրշեջը կոալային ջուր է տալիս:
17. Ռումինիայում երեխան ոստիկանին փուչիկ է տալիս ցույցերի ժամանակ:
18. ԱՄՆ-ում 100 հազար մարդ է հավաքվել 8-ամյա աղջնակի տան մոտ՝ նրա համար ամանորյա երգեր երգելու նպատակով: Նախորդ տարի աղջկա մոտ լեյկոզ էր ախտորոշվել:
19. Ռիո դը Ժանեյրոյում տղամարդն իր կոշիկները տվել է անտուն աղջկան:
20. Սերբիայի դպրոցներից մեկի աշակերտները հրաժարվել են ավարտական երեկոյի համար թանկարժեք հագուստ գնել, որպեսզի այդ գումարը տրամադրեն կարիքավորներին: Ակցիայի շնորհիվ նրանք բավական մեծ գումար են հավաքել և փոխանցել ծանր հիվանդություն ունեցող երեխաների ընտանիքներին:
Պատրաստեց՝ 168.am-ը