Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանը՝ իր մասին բացասական արտահայտվողների վերաբերյալ. Ախր այդ արձագանքողներին կարդացե՞լ եք…

Եվրատեսիլ-2014 մրցույթի եզրափակիչ փուլից առաջ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը news.am-ի հետ զրույցում ասել էր. «…Արամն ամենալավն է, բայց ես, որպես հայ, այս երկրի մարդ բոլորովին չէի ցանկանա, որ «Եվրատեսիլն» անցներ Հայաստանում, կուզեի, որ Ադրբեջանը հաղթեր, և ինչպես նախորդ տարի՝ 3 միլիարդ ծախսեր, որպեսզի այդքան փողի ավելի քիչ զենք արտադրեր մեր դեմ»։

Շուշան Պետրոսյանի այս տեսակետը սոցիալական ցանցում բուռն քննարկումների արժանացավ: 168.am-ը Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են նրա կողմից հնչեցված տեսակետները հիմնականում բացասական արձագանքներ ստանում:

«Յուրաքանչյուր կայք իր ձևով էր մեկնաաբանել իմ ասածը: Այսինքն` դոմինանտը դրել էին ոչ թե Արամին գովերգելու և դրա տրամաբանական շարունակության վրա, այլ ուղղակի անբարոյականորեն շեշտը դրել էին նախադասության սկզբի մասի վրա»,- ասաց երգչուհին:

Նաև հավելեց. «Ախր այդ արձագանքողներին կարդացե՞լ եք, իրենց տղամարդ կոչող այդ գրողների՝ ինձ հետ կապված թեմաների քննարկումների շրջանակը.. Այնքան ամոթ է: Ախր տղամարդուն ոչ վայել է խոսել, ասենք, կնոջ արտաքինի, գիրության մասին: Ի՞նչ է կատարվում: Ես այս երկու տարվա ընթացքում վարժվեցի չնկատել այդ աղտը: Իսկ դա աղտ է: Ի վերջո, եթե ավելի խորը մոտենաք իմ պատասխանին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ներքուստ համաձայն է ինձ հետ: Իսկ դրա հետ համաձայն լինելու համար պետք է ուղղակի մի քիչ ավելի իրատես լինես, թե սահմանում հիմա ինչ է կատարվում, Տավուշի մարզում ինչ է կատարվում և ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում:

Կարդացեք նաև

Այդ կեղծ հայրենասերները ինչո՞վ են մտածում: Իրենք ինձ ասում են, թե ես ինչով եմ մտածում, ես պատասխան տալիս եմ իմ ամեն ասածի համար և ես չեմ թաքնվում կեղծ նկարների տակ: Ես կամ այն, ինչ որ եմ»:

Հարցին թե ինչ-որ բանով պայմանավորո՞ւմ է իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, Շ. Պետրոսյանը պատասխանեց. «Այո, ես պատվերով հոդված գրողներին երբեք պատվեր չեմ տալիս ու չեմ վճարում իմ մասին գրելու համար»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս