Բրազիլական ֆուտբոլի երկրպագու Արամ Կարապետյանն ընդունում է, որ Բրազիլիայի ներկայիս ընտրանին բավական երիտասարդ կազմ ունի և ինչ-որ չափով անփորձ է, սակայն իրեն հուսադրում է այն փաստը, որ Բրազիլիան գրեթե միշտ թույլ է սկսում աշխարհի առաջնությունները և բարելավում է իր խաղը ընթացքում: Կարապետյանը նշեց` շատ կցանկանար, որպեսզի եզրափակիչում խաղային Գերմանիան և Բրազիլիան, և հաղթող դառնար Բրազիլիայի ընտրանին.
168.am-ի հետ զրույցում, խոսելով Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին, Միքայել Մելքումյանը նշեց, որ ընդհանրապես երկրպագում է Գերմանիայի հավաքականին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մասնավորապես, ֆուտբոլի և հատկապես Հայաստանի հավաքականի մեծ երկրպագու է և հետևում է ոչ միայն հավաքականների, այլև ակումբային մակարդակով անցկացվող առաջնություններին, սակայն խոստովանում է` Բրազիլիայի և Հայաստանի միջև ժամային գոտու մեծ տարբերության պատճառով ոչ բոլոր հանդիպումներն է կարողանում դիտել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով:
Հոլանդիայի հարձակվող Ռոբին վան Պերսիի՝ Իսպանիայի դարպասը խփած գոլը բուռն կերպով քննարկվում է մամուլում և սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում երեկ ուժերը չափում էին Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները։
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նիստից առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջ հնչած կրակողների գործով ձերբակալված է Հայկ Կյուրեղյանը:
Պարոն Կիսելյովը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ծառայություն է իրականացում, ինչո՞ւ չէին կարող անգլերեն խոսել։ Պարոնը հայերեն չգիտեր` լավ, իսկ անգլերենը պարտադիր օտար լեզու չէ՞ր իր համար։
Հունիսի 5-ին 168.am-ը գրավոր հարցմամբ ՀՀ ոստիկանությունից խնդրել էր հայտնել՝ արդյոք մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցների դեպքը տեսանկարահանվե՞լ է, թ՞ե ոչ, արդյոք քրեական գործում, բացի Գոռ Առաքելյանից, կա՞ն այլ մեղադրյալներ (Ներսես Մելքոնյանին մեղադրանք առաջադրելու մասին այդ օրը տեղեկություններ չկային):
Այս կառավարությունը զբաղված է թալանով և շարունակելու է: Դա իր էությունն է, իր բնույթն է: Իրենք այս մանր-մունր առաջարկներով փաստացի ասում են` «արի մի փոքր քիչ թալանով զբաղվի, շատ փոքր, մի 2-3 տոկոս»: Այդ հարցերը, որոնք բարձրացվում են, այդ ամբողջ չարիքի փոքրագույն մասն է: Նույնն է թե՝ առաջարկես` արի համագործակցենք:
«Վթարի ժամանակ գազի բալոնը առաջ է եկել և այդ երեխաները մնացել են նստարանների և այդ գազի բալոնի արանքում: Նորից եմ ասում՝ եթե գազի բալոնը տեղադրված չլիներ այդ ավտոմեքենայի վրա, մահ վրա չէր հասնի, որովհետև հարվածից հետո այդ ավտոմեքենան կշպրտվեր առաջ, և սեղմելու արդյունքում չէին մահանա: Դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ՝ իրենց ողնաշարի կոտրվելու արդյունքում»,- հավելեց փաստաբանը:
«Առաջարկում եմ Հայաստանի հանրակրթական դպրոցներում աշխարհիկ հիմքերի վրա կազմել քրիստոնեական դաստիարակության դասընթացներ` որպես այլընտրանք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային»,- ասաց հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը
«Դրա համար կա դատարան, համապատասխան դատական պրոցես է ընթանում, քաղաքապետն արդեն դատավո՞ր է դառել, թե՞ վերաքննիչ դատարան ենք դարձել: Քաղաքապետարանի հետ կապված ինչպիսի հարց կա, քաղաքապետարանը մասնակցություն կունենա, եթե մեզ գրություն գա, որ պետք է մասնակցենք, մենք ունենք համապատասխան բաժիններ, որոնց հետ դուք աշխատում եք, և ձեր հարցերի պատասխանները կտան, ոչ թե ասա՝ Բալասանյանը Ջիփը նստավ փախավ, Բալասանյանը փախնելու տեղ չունի, չի կարելի, ամբողջ Հայաստանով լրատվությունը տալիս է, ինձ էլ զանգում ասում են՝ Բալասանյան, ո՞ւր ես փախել»,- հայտարարել է Սամվել Բալասանյանը:
Արամ Կարապետյանի դիտարկմամբ՝ առաջին հարցը, որ պետք է դրված լիներ նրանց պահանջների մեջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն է, և ոչ միայն. «Ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, դա արդեն երեկվա հարց է, դա, անխոս, միշտ պետք է լինի: Պետք է բարձրացնեին Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, բացառեին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Այսինքն՝ շատ կարևոր է կարծիքը (թեկուզ և իմ կարծիքի հետ չհամընկներ), թե ինչ են իրենք տեսնում արտաքին դաշտում: Ճի՞շտ է, որ մենք գնում ենք Մաքսային միություն, եթե ճիշտ է, ի՞նչ է պետք անել՝ օր առաջ դա իրականացնելու համար: Համակարգային ի՞նչ փոփոխություններ են մեզ անհրաժեշտ, ի՞նչ պահանջներ պետք է դնել համակարգային փոփոխությունների համար»:
Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կմեկնարկի «Starmus» գիտական երկրորդ փառատոնը, որին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking): Գարիկ Իսրաելյանը վերջերս Քեմբրիջում հանդիպել է բրիտանացի գիտնականին, և հանդիպման ընթացքում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկություն է հայտնել ներկա գտնվել փառատոնին:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ «Նիվա» մակինիշի ավտոմեքենայում գազի բալոնի տեղադրման թույլտվություն չի եղել: Նրա խոսքով՝ երկու երիտասարդ տղաների մահվան պատճառը նաև գազի բալոնն է եղել. «Եթե գազի բալոնը չլիներ, տղաները չէին մահանա»:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է»:
Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը առաջնության պաշտոնական հիմնը կատարելու ժամանակ կրել է «Եփրեմ» հայկական նշանավոր ընկերության հայ ոսկերիչների պատրաստած զարդերը: Լիբանանում գործող և Միջին Արևելքում և ԱՄՆ-ում հայտնի «Եփրեմ» ոսկերչատունն աչքի է ընկնում իր նրբաճաշակ ու բարձրաշխարհիկ զարդերով, որոնք տարբեր ժամանակներում կրել և գովազդել են նշանավոր մարդիկ:
Հաջորդ հիմնական կայարանը Ռիգայի գագաթաժողովն է 2015 թվականի մայիսին։ Հուսով եմ՝ այդ ժամանակ մենք կկարողանանք փաստել, որ առաջընթաց է գրանցվել, և կձեռնարկենք նոր քայլեր մեր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։
Կրծքավանդակի ցավերը, որոնք ուղեկցվում են շնչառության հաճախականությամբ, քրտնարտադրությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, նաև ճառագայթող ցավերով դեպի թիակ, կարող են վերագրվել սթրեսին, սակայն իրականում լինել սրտի իշեմիկ հիվանդության ազդանշան:
Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ: Իսկապես ինձ համար էլ զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ` պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունն ունի մոտ 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես և բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ, և այլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մի մասը:
«Մենք ենք մեղավոր, որ մեր նկատմամբ այդպիսի պահվածք ունեն: Մեր այսօրվա կշիռը, որով այսօր ներկայանում ենք աշխարհին, ինչ-որ տեղ թույլ է տալիս, որ ամեն մեկը մտնի այստեղ ու իրեն տեր զգա: Դրա համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Մենք ենք մեղավոր և մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն: Խնդիրը մեր մեջ է: Եվ կիսիլյովներին, բուշերին, օբամաներին, պուտիններին, նազարբաևներին հայհոյելով ոչինչ չի փոխվի: Դա մեր մեջ է: Մենք մեր պահվածքով թույլ ենք տալիս, որ յուրաքանչյուրն իրեն տեր զգա Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Անկեղծ ասած, երբ ԱԺ միջանցքներում տեսա այն աննկարագրելի սպասումը, որ պատել էր իմ որոշ պատգամավոր գործընկերների ու նաև լրագրողների, մի պահ ինձ թվաց, թե Դալայ Լաման է գալու Ազգային ժողով: Պարզվեց՝ Կիսելյովն է: Ինձ համար անհասկանալի է նման մարդուն Հայաստան հրավիրելու իմաստը և նպատակը, քանի որ անձամբ ես հիշյալ անձի հաղորդումները դիտելուց անձնական խորը նողկանք եմ ապրում, քանի որ այնտեղ առկա քծնանքի և ստորաքարշության այն դոզան, որ կա առ Պուտինը, չկար նույնիսկ ԽՍՀՄ-ում, և Բրեժնևին, Անդրոպովին, Չեռնենկոյին խորհրդային քարոզչամեքենան նման ստորաքարշ ձևով չէր քծնում, ինչպես Կիսելյովը՝ Պուտինին:
Տղամարդու գիրությունը կարող է բացասաբար ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիագ) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել են սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտման համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագիծըգ: Ամեն գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին` կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:
Քննչական կոմիտեի գաղափարն ինքնին անվերապահորեն ընդունելի է, իսկ դրա անհրաժեշտությունը կոնկրետ անձի հետ փոխկապակցելն այնքան էլ շնորհակալ գործ չէ: Գուցե պարոն Աղվան Հովսեփյանը դիտարկվում է` որպես արժանի թեկնածու, ով ունակ կլինի ստանձնել նորաստեղծ կառույցի կայացման ու հունի մեջ դնելու բարդ ու պատասխանատու գործը, սա արդեն այլ խնդիր է, ինչն անձամբ իմ ու շատերի կողմից ողջունելի կլինի: Բնական է, որ այդ նորաստեղծ համակարգում հարկավոր է հավասարակշռված ու արհեստավարժ մարդ, ինչից կշահի բուն նախաձեռնությունը:
«Եթե դուք ինձ հարցնեք` ինչպիսի՞ն կլիներ վիճակը, եթե մենք ճիշտ ուղիով գնայինք, ապա մենք չէինք լինի ո՛չ Մաքսային միության, ո՛չ էլ Եվրամիության անդամ, մենք կլինեինք ուրույն երկիր, որն իր առաջնորդությամբ արդեն ինտեգրած էր լինելու ողջ Կովկասը, բայց լիդեր էր լինելու ոչ թե այն պատճառով, որ մենք` հայերս, «ամենագողական» տղերքն ենք ու ամենալավ թալանչիները, այլ զուտ այն պատճառով, որ այն ժամանակ մենք ամենաբարձր բարոյական սկզբունքները կրողն էինք և կարող ենք մեզ բարեկամ դարձնել և ամբողջականացնել ողջ տարածաշրջանը»,- ասում է Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանի հիմնական խնդիրը գործող վարչախմբի գոյությունն է: Այն 12-ը, որ նրանք թվարկել են` ավել է, թե պակաս, դա էական չէ: Միևնույն է, եթե ինչ-որ բան անեն, իմիտացիոն բաներ են անելու, ոչինչ չի փոխվելու: Ես բազմիցս ասել, եմ, որ ոչ իշխանական քառյակի գոնե կեսը ուղղորդվում է իշանության կողմից, դրա համար, որևէ լավ բան սպասել, ինձ թվում է` սխալ կլինի»:
Ես արդեն հիմա հայաստանցի եմ: Ինձ համար Հայաստան գալն արդեն ֆիզիկական պահանջ է, երբ մի քիչ երկար եմ մնում դրսում, զգում եմ, որ մի բան այն չէ ինձ մոտ:
«Իհարկե, չեն բավարարում մեզ այդ 12 կետերը, տարբեր կետեր կարելի էր գրել, բայց ցանկացած պարագայում բավարարելու կամ չբավարարելու խնդիր չկա, քանի որ 4 խմբակցությունների կողմից է հայտարարություն եղել, իսկ այդ դեպքում որոշակի փոխզիջումների և լրացումների արդյունքում է նմանատիպ փաստաթուղթ ընդունվում»,- 168.am-հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք բավարարո՞ւմ են իրենց քառյակի ներկայացրած 12 կետից բաղկացած պահանջները:
Մասնավորապես, պաշտպանյալիս՝ Տիգրան Պետրոսյանին, վերագրում են, իբր նա հարվածել և քաշքշել է ոստիկան Արա Մարտիրոսյանին, սակայն տեսագրության մեջ հստակ երևում է, որ Տիգրան Պետրոսյանը միայն հրել է ոստիկան Արա Մարտիրոսյանին: Հարվածել կամ քաշքշել չի եղել, իսկ հրելը պայմանավորված է եղել բացառապես այն հանգամանքով, որ մինչ այդ ոստիկաններն ուժի կիրառմամբ Շանթ Հարությունյանին գցել էին գետնին, և կար իրական վտանգ, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ ուժ է կիրառվելու, հարվածներ են հասցնելու, այսինքն՝ Շանթ Հարությունյանին ֆիզիկական ուժի գործադրումից սոսկ պաշտպանելու համար: