Բաժիններ՝

Ռոբին վան Պերսիի գոլը հավակնում է դառնալ լավագույնը՝ աշխարհի առաջնության ընթացքում (տեսանյութ)

Հոլանդիայի հարձակվող Ռոբին վան Պերսիի՝ Իսպանիայի դարպասը խփած գոլը բուռն կերպով քննարկվում է մամուլում և սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնությունում երեկ ուժերը չափում էին Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները։

27-րդ րոպեին Խաբի Ալոնսոն 11-մետանոց հարվածով առաջ մղեց իսպանացիներին։ Սակայն առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ վան Պերսին գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Հաջորդ խաղակեսում հոլանդացիները ևս 4 գնդակ ուղարկեցին Իսպանիայի դարպասը և հաղթանակ տարան 5-1 հաշվով։ Շատերը սա համարում են աշխարհի առաջնության առաջին և խոշոր անակնկալը։

Իսկ վան Պերսիի գոլը՝ իր իդեալական կատարմամբ, այս պահին լավագույնն է։ Թեպետ առաջնությունը նոր է մեկնարկել, և հույս ունենք՝ կլինեն բազում այլ գեղեցիկ դրվագներ։

Նրանք, ովքեր չեն դիտել հանդիպումը, կարող են տեսնել վան Պերսիի գոլն այս տեսանյութում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30