Ես գիտեմ, որ տարածքից առգրավվել են ինչ-որ սարքեր (դրա մասին նշվեց նաև լրատվական միջոցներում), ուղարկվել են փորձաքննության: Թե ինչ կա և ինչ չկա դրանում, մենք դեռևս չգիտենք: Այսինքն՝ մեզ չի ծանոթացվել: Կարծում եմ՝ նախաքննական մարմինն էլ դեռևս չի ստացել, հակառակ դեպքում՝ կծանոթացներ:
Հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ քառյակի կողմից սխալ էր կառավարությանը մինչև սեպտեմբեր ժամանակ տալը, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ընդհանրապես պետք չէր ժամանակ տալ: Մեր մոտեցումն առանձնահատուկ է այդ հարցում, մենք չենք էլ թաքցրել: Բայց քանի որ քառյակի շրջանակներում մոտեցումների տարբերություն կար այդ հարցի կապակցությամբ, միասնական որոշում է եղել: Մեր գործընկերները կարծում են, որ պետք է թույլ տանք կառավարությանը՝ իրեն դրսևորել, և եթե այդ ժամանակվա ընթացքում որևէ փոփոխություն չլինի, իսկապես պայքարել տարբեր ճանապարհներով, որպեսզի հասնենք իշխանափոխության»:
Խորքային «դասական» լիպոմաները հայտնաբերվում են հիմնականում լյարդի, երիկամների, պլևրայի, արգանդի ճարպային հյուսվածքների վրա. գտնվում են յուրահատուկ բավականին ամուր թաղանթի մեջ, դրանք կարող են վտանգ ներկայացնել շատ մեծ` 10 սմ և ավելի տրամագիծ ունեցող չափերի դեպքում։ Անհամեմատ վտանգավոր են թաղանթ չունեցող «սվաղված»` տարածված լիպոմաները, որոնք կարող են նկատվել վզի կամ ծոծրակի շուրջ կամ որովայնի շրջանում` մաշկի տակ։
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կառավարության օրինագծից. «Աշխատանքային խմբին ներկայացվել էր հնարավոր սցենար, դրա հիման վրա չի կարող օրինագիծ լինել: Այն չի կարող նաև ՍԴ որոշման շրջանակներում լինել, որովհետև ՍԴ որոշումը լրիվ այլ բան է պահանջում, իսկ իրենք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կատարելու համար են ներկայացնում»:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տեղի էր ունենում ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկվել են ԱԺ նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը, այդ թվում՝ վաղը մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելիք հարցերը:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22-24-ը Հայաստան կայցելի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մտադիր է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները վիճարկել դատարանում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ես դիմել եմ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովին, որի անդամ եմ նաև ես, որպեսզի հանձնաժողովը դիմի դատարան, և վիճարկի գազի և էլեկտարաէներգիայի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները: Հիմա երբ գազի հանձնաժողովը քննարկում է գազի սակագնի ձևավորման հետ կապված խնդիրները, մենք տեսնում ենք, որ այնտեղ կան վիճելի հարցեր, որ այդ սակագինը ձևավորված է շատ կամայականորեն: Ես մի այսպիսի ընդհանրական օրինակ բերեցի, թե՝ ինչո՞ւ պետք է սպառողը վճարի նրա համար, որ որոշ պաշտոնյաներ մի քանի քարտուղարուհի պահեն, նրանց աշխատավարձը մտցվի սակագնի մեջ և փաթաթվի շարքային սպառողների վզին»:
Այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ «կանյաչնիում», ընթանում է ԲՀԿ խմբակցության նիստը, որը վարում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկված փոփոխություններիի նկատմամբ իր դիրքորոշման հստակեցման հարցը: Ինչպես հայտնի է՝ քառյակի անդամ երեք կուսակցություններն արդեն դեմ են արտահայտվել այդ առաջարկներին և սպասում են ԲՀԿ-ի որոշմանը, որպեսզի քառյակի անունից հանդես գան միասնական դիրքորոշմամբ:
«Ես բազմիցս ասել եմ, հիմա նորից եմ կրկնում` մեր բոլոր մակարդակի պատվիրակները պետք է ունենան Հայաստանի պաշտոնական կոնցեպտը, թե որն է մեր տեսակետը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը: -Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանին պետք է այնտեղից հեռացնեն կամ չհեռացնեն, դա որևէ կապ չունի Ադրբեջանի ցանկության հետ: Հայաստանը մասնակցում է` ըստ պարտավորությունների և այդ կազմակերպության օրակարգի: Հեռացնելու հարցը դրվում է այն ժամանակ, երբ պետությունն ինքն է հրաժարվում կամ չի կատարում իր պարտավորությունները: Եթե Ադրբեջանին լսենք, Ադրբեջանը ՄԱԿ-ից էլ Հայաստանին կհանի»:
Աֆրիկյանների տան մոտից այսօր բերման ենթարկված Սոնա Ասատրյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ նրա վերաբերյալ ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:
«Թող ձեզ չթվա, թե չենք քնում, մտածում ենք՝ ոնց սակագին բարձրացնենք: Մեզ էլ է հուզում հարցը, բայց եթե այսօր չանենք, մի տարի հետո, մեկ է՝ կանգնելու ենք նույն խնդրի առաջ»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Սատանայի օղակ է ստեղծվում»,- ասաց Ա.Մանուկյանը՝ պարզաբանելով, որ ինչպես գազի թանկացումն է բերում սպառողների թվի նվազման, այնպես էլ էներգետիկայի ոլորտում է, ու ինչքան բարձրացվում է, այնքան սպառողները նվազելու են. «Մտնում ենք մի աննորմալ ցիկլի մեջ, որտեղ տուժում է քաղաքացին: Քաղաքացին էլ թողնում գնում է»:
«Պարզվում է՝ իսկապես խնդիրը մենեջմենթի ձախողումների մեջ է: Պարզվում է՝ ԱԷԿ-ը կանգնեցվում է սխալ ժամանակի: Մեծ ֆայմ պետք չի, որ դա բերում է միլիարդավոր դրամների կորուստների, որ բարդում են սպառողերի վրա: Ես զարմանում եմ…»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, բայց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նրան ընդհատեց՝ տարակուսելով, որ Զուրաբյանի զարմանալու հատկությունները վերականգվել են:
«Մեծ զիջում ենք անում, – հավելել է վարչապետը, – տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
«Կարծում եմ` պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է` բավական վառ և էկզոտիկ: Այդուհանդերձ, նա հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, իսկ այդ վիճակը ստեղծվել է դեռ Կիսելյովից առաջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի կողմից Երևանում արված հայտարարություններին:
«Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` խոսելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ Հայաստանի իշխանության և ոչ իշխանության համերաշխության մասին:
Ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ընդգրկված էր այն հաստատությունների ցանկում, որոնք իրենց աշխատողներից չեն ընդունում պատրադիր կուտակային վճարներից հրաժարվելու դիմումները: 168.am-ը զրուցեց Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք դա այդպես է, ինչո՞ւ իրենք չեն ընդունել դիմումները:
Հունիսի 12-ին ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը և նույն օրը հայտարարվեց, որ հունիսի 18-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Մինչ արտահերթ նիստն, ըստ էության, մնացել է 1 աշխատանքային օր, սակայն մինչ այժմ դրա օրակարգը պարզ չէ: Նաև հայտնի չէ, թե առաջիկա արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ որևէ օրինագիծ ընդգրկված լինելո՞ւ է, թե՞ ոչ: Տեսակետ կար, որ կառավարությունն այս արտահերթ նիստում փորձելու է պատգամավորներին ներկայացնել կուտակային կենսաթոշակային նոր փաթեթը:
Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի՝ մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը, 25 000 դրամ ամսական կամ տարեկան` 300 000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թ-ից, ավելացվելու է՝ միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:
Մ. Թանդիլյանը նշեց նաև, որ իրենք թույլ չեն տալու, որ որևէ նմանատիպ առաջարկ դառնա նախագիծ և առհասարակ դրվի Ազգային ժողովի քննարկմանը. «Այն դեռևս առաջարկի տեսքով է, բայց դա մի զարհուրելի, ծիծաղելի առաջարկ է, որը չի կարելի կյանքի կոչել և ոչ մի պարագայում: Մեր պայքարը շարունակվելու է»:
Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չի վրիպել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիի ուշադրությունից: Ալեքսանդր Գվոզդևը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից Գագիկ Ծառուկյանին հատուկ պարգև ու հուշանվեր փոխանցեց: Բազմաթիվ հուշանվերներ փոխանցվեց նաև լեգենդար հոկեյիստների կողմից:
Քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջների շարքում առկա են նաև գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ քառյակը կառավարությունից պահանջում է առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները և գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի: Ինչքանո՞վ են այս կետերն այտացոլում այն առաջնային խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանի գյուղատնտեսության մեջ:
«Եռանկյունի» կազմվածքով են համարվում բոլոր նրանք, ում մոտ ուսերն ազդրերից լայն են, կոնքերը` նեղ, հետույքը` տափակ, ոտքերը` նիհար։ Երբ նման կազմվածք ունեցող կանայք սկսում են գիրանալ` ճարպը կուտակվում է ուսերի, ձեռքերի, գոտկատեղի, որովայնի հատվածներում: Օրինակ, Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Մարգարետ Թետչերը հենց այդպիսի կազմվածք ունեին:
«Նաիրի կոնսորցիումի» կազմակերպած հերթական դասախոսության ընթացքում «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հայտնի մասնագետ Վահագն Պողոսյանը հետաքրքիր մի դիտարկում արեց` ՏՏ ոլորտի ներկա արագ զարգացումը հնարավորություն է տալիս ասելու, որ եթե միջազգային կազմակերպությունները շարունակեն նույն տեմպերով պարտք տրամադրել Հայաստանին, և երկրի ՏՏ ոլորտը շարունակի այս տեմպերով զարգանալ (տարեկան 20-25% աճ), ապա մինչև 2020 թվականը ՏՏ ոլորտի վճարած հարկերով կարելի է զգալիորեն թեթևացնել Հայաստանի արտաքին պարտքը:
Բազմաթիվ երկրներում օրենքներով կարգավորվում են ոչ միայն մարդկանց, կազմակերպությունների և պետության (պետությունների) միջև հարաբերությունները, այլև մարդկային (և ոչ միայն) կյանքի ամենաինտիմ կողմը: Օրինակ, Մեծ Բրիտանիայում արգելվում է անծանոթ կնոջը սեքսով զբաղվելու առաջարկություն անել: Նման սիրախաղերի սիրահարներին սպառնում է 180 հազար եվրո տուգանք կամ էլ 3 ամսվա ազատազրկում: Իսկ Մալազիայի փողոցում համբուրվելու դեպքում կարող եք հայտնվել կալանավայրում:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա հունիսի 19-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Քրեական գործը կքննի դատավոր Նապոլեոն Օհանյանը, դատարանում մեղադրանքը կպաշտպանի դատախազ Կարեն Հարությունյանը:
Դեռ նախորդ տարվանից Բիլ Գեյթսը 100 հազար դոլար է տրամադրել 11 հետազոտական խմբերի, որոնք այժմ աշխատում են աշխարհում ամենաապահով պահպանակների ստեղծման վրա: Ինչպես տեղեկացնում է luxlux.net կայքը, հետազոտական մի քանի խմբեր արդեն ներկայացրել են իրենց աշխատանքների արդյունքները: Օրինակ՝ ավստրալական համալսարաններից մեկի գիտնականները հայտնել են, որ նոր պահպանակները պատրաստվելու են հատուկ նյութից, որը շատ նման է […]
«Ինձ մոտ 500 մետրանոց ջրավազան է, ամեն տարի պետք է ջուրը դատարկել ու մաքրել, որովհետև 15-20 սմ ձկնաղբ է գոյանում: Այն պարունակում է ազոտ, կալցիում, ֆոսֆոր: Չմաքրելու դեպքում ազոտը խեղդում է ձկանը, կուրացնում, մսից հոտ է գալիս, ձուկը սատկում է: Պատկերացրեք՝ Սևանում մաքրել չի լինի, բոլոր բնական ֆաունան կվերանա, խմելու ջուրն էլ կվերածվի ճահճի: Ու ստացվում է, որ կառավարությունը նստել է ծառի ճյուղի վրա ու կտրում է այն՝ հանուն մի օլիգարխի»:
Ես կարծում եմ, որ կառավարությունն առաջիկայում կստեղծի ձևաչափ, որի շրջանակներում քառյակի հետ համատեղ կքննարկվեն այդ կետերի կատարման հնարավորությունները և ընթացքը: Հնարավոր է, որ կլինեն կետեր, որ կկատարվեն, կետեր կլինեն, որոնց կատարման շուրջ համաձայնություն կլինի, հնարավոր է, որ ինչ-որ կետեր էլ կառավարությունը հրաժարվի կատարել: Այնպես որ, մինչև այդ ձևաչափը չլինի, չենք կարող ասել, թե ո՞ր մասը կկատարվի, և ո՞ր մասը` ոչ, և որքանո՞վ դա կբավարարի քառյակին:
«Ճիշտ բան են ներկայացրել: Իհարկե, եթե իշխանությունը խելոք լինի՝ դա կիրագործի», «Երկրի ղեկը միջին խավն է, չէ՞: Բայց ես այդ միջին խավը չեմ տեսնում: Շատ հարազատներ ունեմ, որ ստիպված են աշխատանքի համար գնալ արտերկիր: Եվ ունեցել ենք ընտանիքներ, որ քայքայվել են հենց այդ բերումով: Տան տղամարդը գնացել է դրսում աշխատելու, այնտեղ մնացել է, կնոջը, երեխաներին լքել՝ գնացել են: Դա շատ ցավալի հարց է»: