Սթրեսն ազդում է օրգանիզմի, զգացմունքների և վարքի վրա
Սթրեսն ազդում է մարդու առողջության, օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի և հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների, զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի և գիրության վրա:
Հաճախակի գլխացավերը, անքնությունը կարող են լինել սթրեսի ախտանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել:
Կրծքավանդակի ցավերը, որոնք ուղեկցվում են շնչառության հաճախականությամբ, քրտնարտադրությամբ, գլխապտույտով, սրտխառնոցով, նաև ճառագայթող ցավերով դեպի թիակ, կարող են վերագրվել սթրեսին, սակայն իրականում լինել սրտի իշեմիկ հիվանդության ազդանշան:
Սթրեսի ընդհանուր ազդեցություններ
Օրգանիզմ
- Գլխացավ
- Մկանային ցավեր
- Կրծքավանդակի ցավեր
- Հոգնածություն
- Սեռական ցանկության իջեցում
- Ստամոքսաղիքային խանգարումներ
- Քնի խանգարումներ
Տրամադրություն
- Անհանգստություն
- Կենտրոնացման պակաս
- Դյուրագրգռություն
- Տխրություն կամ դեպրեսիա
Վարք
- Զայրույթ և պոռթկում
- Դեղերի կամ ալկոհոլի չարաշահում
- Ծխախոտի օգտագործում կամ չարաշահում
- Սոցիալական կյանքից մեկուսացում
- Շատակերություն կամ քչակերություն
Սթրեսի հաղթահարման համար մասնագետների կողմից խորհուրդ է տրվում
- Ֆիզիկական ակտիվություն
- Թուլանալու վարժանքներ (Relaxation exercises)
- Մեդիտացիա (Meditation)
- Յոգա Yoga
- Տայցի (Tai chi):
urolog.am