Բաժիններ՝

Արամ Կարապետյան. Ինձ համար կա «Արարատ» և «Բրազիլիա»

«Երկրպագում եմ Բրազիլիային, շատ եմ երկրպագում` փոքր հասակից, հորս հետ, երկուսս էլ Բրազիլիայի սիրահար ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:  «Ինձ համար կա «Արարատ» և «Բրազիլիա»»,- ասում է նա:

Անդրադառնալով Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` քաղաքական գործիչը խոստովանեց, որ այս փուլում ակտիվ չի հետևում խաղերին, քանի որ սիրում է, երբ մնում են առաջնության 8 լավագույն թիմերը, և սկսվում է 1/8 եզրափակիչը:

«Իմիջիայլոց ասեմ` Իսպանիան վերջն էր, անհասկանալի մի բան էր»,- երեկվա Հոլանդիա-Իսպանիա հանդիպման մասին ասաց մեր զրուցակիցը:
Արամ Կարապետյանի կանխատեսմամբ` այս առաջնության գլխավոր հավակնորդներն են գերմանացիները, հոլանդացիները, բրազիլացիները, և չի բացառվում նաև անակնկալ, օրինակ` Ավստրալիան: Նա ավելացրեց` շատ կուզենար, որ Ռուսաստանը ևս լիներ հավակնորդների թվում, սակայն դա իրատեսական չէ:

Բրազիլական ֆուտբոլի երկրպագու Արամ Կարապետյանն ընդունում է, որ Բրազիլիայի ներկայիս ընտրանին բավական երիտասարդ կազմ ունի և ինչ-որ չափով անփորձ է, սակայն իրեն հուսադրում է այն փաստը, որ Բրազիլիան գրեթե միշտ թույլ է սկսում աշխարհի առաջնությունները և բարելավում է իր խաղը ընթացքում:
Կարապետյանը նշեց` շատ կցանկանար, որպեսզի եզրափակիչում խաղային Գերմանիան և Բրազիլիան, և հաղթող դառնար Բրազիլիայի ընտրանին.

Կարդացեք նաև

«Մի քիչ դժվար է կանխատեսել, թիմերը շատ հավասար են գնում, և իսկապես ֆուտբոլն էլ է քաղաքականացվել, բայց ես կուզենայի` Բրազիլիա-Գերմանիա լիներ»:
Իսկ հնարավո՞ր է, որ Բրազիլիայի ընտրանում փորձեն «օգնել» դառնալու չեմպիոն` երկրում առկա սոցիալական լուրջ դժգոհությունները փոքր-ինչ մեղմելու նպատակով:

Պատասխանելով այս հարցին` Արամ Կարապետյանը նշեց. «Ճիշտ ասացիք` դա դավադրության տեսություն է, բայց ճիշտն ասած` օլիմպիադաները, սպորտային այլ միջոցառումները, ամեն ինչ փողի է վերածվել, նույնիսկ արդեն թվեր են շրջանառվում, թե առաջին տեղի համար ինչքան են վճարել և այլն: Ամեն ինչ հնարավոր է, առավել ևս որ այժմ Բրազիլիայում շատ լուրջ սոցիալ-տնտեսական ընդվզում կա, բայց Բրազիլիան այն դեպքն է, ինչպես նաև Գերմանիան, Իսպանիան, նույնիսկ իտալացիները, որ առանձնակի օգնության կարիք չունեն: Չգիտեմ` ինչու մտածում եմ, որ այդպես չի լինի: Այս առաջնությունն ինքը քաղաքականացված է, բայց իմ կարծիքով` ավելի շատ կքաղաքականացվի 2018-ի աշխարհի առաջնությունը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս