Բաժիններ՝

Կոնսերվատորիայի ռեկտորը՝ գործատուներից «պարտադիրի» դիմումներն ընդունելու մասին. «Ով որ ասում է, որ չեմ ընդունել, ստում է»

Ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ընդգրկված էր այն հաստատությունների ցանկում, որոնք իրենց աշխատողներից չեն ընդունում պատրադիր կուտակային վճարներից հրաժարվելու դիմումները: 168.am-ը զրուցեց Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք դա այդպես է, ինչո՞ւ իրենք չեն ընդունել դիմումները:

«Չի կարող նման բան պատահի, չկա նման բան: Բոլորին ընդունել ենք, բոլորի պահանջները բավարարել ենք: Եթե մեկը կա՝ անուն ազգանունով ասեք: Ո՞վ է ասում, ի՞նչ հիմքով է ասում: Այդպես չի կարելի, չէ՞, պրովոկացիա անել մարդկանց: Եթե ինձ եք հարցնում, ես իմ պատասխանը տամ՝ եթե ասում են, ուրեմն ղալաթ են անում, նման բան չկա»,- ասաց Շ. Շահինյանը:

Այն պնդումներին, թե աշխատակիցները վախենում են հրապարակավ խոսել, Շահեն Շահինյանը հակադարձց. «Չեն վախենում, ոնց է՝ 30 հոգի եկել է մոտս՝ չեն վախեցել: Այդ 32-րդը վախեցե՞լ է: Չկա նման բան: Եթե ես բավարարել եմ ինչ-որ քանակությամբ մարդկանց դիմումները, նշանակում է՝ մարդիկ չեն վախենում»:

Մեր հարցին՝ արդյոք ձեր աշխատակիցները դիմե՞լ են ձեզ, ընդունե՞լ եք նրանց դիմումները, կոնսերվատորիայի ռեկտորը պատասխանեց, որ իրեն դիմել է մոտ 13 աշխատակից և բոլորի դիմումներն էլ բավարարվել են. «Անպայման, անպայման: Ո՞նց կարող է՝ չընդունեմ. մեր աշխատակիցն է, ո՞նց կարող եմ չընդունել: Իսկ ով որ ասում է, որ չեմ ընդունել, ստում է: Չկա նման խոսակցություն: Ով եկել է ինձ մոտ, ես իրենց հարցերը բավարարել եմ՝ իրենց ուզած ձևով: Այսինքն՝ ոչ թե իրենց ուզած ձեւով, այլ՝ օրենքի դաշտում: Բոլորին, բոլորին, ով որ եկել է, ով որ գրել է »:

Կարդացեք նաև

Շ. Շահինյանը զարմանում է, թե ինչու են մարդիկ վախենում հրապարակավ խոսել. «Սովորական մարդ ենք բոլորս, ինչի այդ ի՞նչ թեմա է, որ՝ փակ, գաղտնի է.  ամբողջ Հայաստանը դրա մասին է խոսում: Ի՞նչ կա որ: Իսկ եթե ես կասկածեմ, որ՝ ով որ դա ասում է, նույնիսկ կոնսերվատորիայից չէ՞: Կարո՞ղ է, չէ՞, այդպես էլ լինել»:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս