Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից հատուկ պարգև է ստացել (տեսանյութ)

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Հոկեյի լեգենդներ» աշխարհահռչակ ակումբի նախագահի խորհրդական Ալեքսանդր Գվոզդևի հետ:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Ալեքսանդր Գվոզդևը ՀԱՕԿ նախագահին փոխանցեց լեգենդար հոկեյիստների ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել կարևոր առաքելությամբ: Ալեքսանդր Գվոզդևը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մասին տպավորությունները կենդանի լեգենդների հիշողություններում երբեք չեն խամրում: «Նախորդ տարի ՀԱՕԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված տափօղակով հոկեյի ընկերական հանդիպումը «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների աշխարհահռչակ վետերանները պատմական են համարում: Հանդիպումն անցավ ամենաբարձր մակարդակով»,-իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց Ալեքսանդր Գվոզդևը՝ անգնահատելի համարելով Գագիկ Ծառուկյանի դերը:

Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չի վրիպել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիի ուշադրությունից: Ալեքսանդր Գվոզդևը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից Գագիկ Ծառուկյանին հատուկ պարգև ու հուշանվեր փոխանցեց: Բազմաթիվ հուշանվերներ փոխանցվեց նաև լեգենդար հոկեյիստների կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար՝ Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ շարունակելու է անել առավելագույնը՝ հանուն երկու երկրների բարեկամության ամրապնդման:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս