 
                        Անդրանիկ Քոչարյան. Իշխանությունն ու ոչ իշխանությունը կառավարվում են Կրեմլից
 
                                    «Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` խոսելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ Հայաստանի իշխանության և ոչ իշխանության համերաշխության մասին:
«Իսկ մեկ կենտրոնից կառավարվելը բերում է ոչ թե համագործակցության ներքին կյանքում, այլ ավելի բաց և հրապարակային առևտուր անելու հնարավորության: Այս պահին իշխանության և ոչ իշխանության միջ— ընթանում է դիրքային պայքար, թե ինչ համաձայնություններով պետք է մոտենալ 2017-18թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այս գործընթացները հանգեցնեն նրան, որ մինչև այս տարեվերջ որոշվի, թե 2017թ. ոնց են կիսելու իշխանությունը»,- ասաց Ա. Քոչարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        