Ո՞ւմ iPhone-ի թայմերն է սխալ աշխատում՝ Լևոն Զուրաբյանի՞, թե՞ Վարդան Այվազյանի

«Պարզվում է՝ իսկապես խնդիրը մենեջմենթի ձախողումների մեջ է: Պարզվում է՝ ԱԷԿ-ը կանգնեցվում է սխալ ժամանակի: Մեծ ֆայմ պետք չի, որ դա բերում է միլիարդավոր դրամների կորուստների, որ բարդում են սպառողերի վրա: Ես զարմանում եմ…»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, բայց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նրան ընդհատեց՝ տարակուսելով, որ Զուրաբյանի զարմանալու հատկությունները վերականգվել են:

«Դուք եք ստեղծել այդ օրենսդրությունը, այդ կարգավորումները ՀԾԿՀ-ին դուք եք տվել: Ձեր (ՀՀԿ-ի:- խմբ.) տված լիազորություներով չեք տվել իրավունք, որ մտնի մենեջմենթի հացերի մեջ: Բոլորը ընդունեցին, որ սա կոռուպցիայի, վատ մենեջմենթի արդյունք է: Եկեք խնդրենք, որ ՀԾԿՀ-ն չբավարարի հայտը և չթանկացնի: Թող սնանկանան: Ի՞նչ է եղել, ինչի՞ց եք վախենում»,- շարունակեց Զուրաբյանը:

Նա կրկնեց իր առաջարկը, որ կայունացնող հիմնադրամ ստեղծվի ու ցույց տվեց փողի տեղը՝ ԿԲ-ում կառավարոթյան հաշվեհամարին դրված 189 մլրդ դրամը:

Վ.Այվազյանը կրկին ընդհատեց Լ. Զուրաբյանին՝ պատճառաբանելով, որ ելույթի համար հատկացված ժամանակը լրացել է:

Կարդացեք նաև

«Ձեր թայմերը լավ չի աշխատում»,- դժգոհեց Լ. Զուրաբյանը:

«Իմը iPhone ա, ուրեմն՝ iPhone-ի թայմերից պիտի բողոքեք»,- հակադարձեց Վ. Այվազյանը:

«Իմն էլ ա iPhone»,- «զարմացավ» Զուրաբյանն ու հեռացավ:

Տեսանյութեր

Լրահոս