Միգրացիայի պետական ծառայությունը «գլուխ է` առանց ձեռքերի»

«Հայաստանում միգրացիան կանոնակարգված չէ: Եթե մենք չունենք բազա ու չգիտենք՝ մեկնողներից քանի տոոկսն է միգրանտ, քանիսը՝ աշխատանքային միգրանտ, վերադարձողներից չգիտենք՝ քանիսն են վերադարձել, ինչու, դրսում ինչ հմտություններ են ձեռք բերել և չենք կարող դա օգտագործել, քանի չկա նման բազա, չենք կարող կանոնակարգման մասին խոսել»,- այսօր միգրացիոն թեմաներով սեմինարի ժամանակ հայտարարեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության Միգրացիոն ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:

168.am-ի հարցին՝ ո՞ր կառույցը պետք է կանոնակարգի միգրացիան, Տ.Բեժանյանը պատասխանեց, որ խնդիրը տարբեր կառույցների իրավասության ներքո է, օրինակ՝ Միգրացիայի պետական ծառայությունը «գլուխ է` առանց ձեռքերի»՝ փոքր կառույց է, մարզերում չունի կենտրոններ, նախարարությունում կան բաժիններ, որոշ հարցեր զբաղվածության կենտրոնների իրավասության տակ են և այլն. «Բայց միգրացիան հնարավոր է կանոնակարգել և պետք է»:

Տ.Բեժանյանը նշեց, որ քանի դեռ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել, քաղաքացիները դատարաններում արդարություն չեն գտնում, ընտրությունների հետ կապված իրադրությունը չի փոխվել, ՀՀ վերադարձողները շատ չեն լինի և ավելացման միտումներ չեն գրանցվի: Ըստ նրա՝ նաև հնարավոր չէ ասել, թե քանի վերադարձողներ են կրկին լքում հայրենիքը և մեկնում արտերկիր, որովհետև նման բազա չկա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս