
Անդրանիկ Մարգարյանի դուստրն այսօր ամուսնանում է (լուսանկարներ)

Այսօր «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրում տեղի կունենա նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փոքր դստեր՝ Հայկանուշ Մարգարյանի հարսանեկան արարողությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քույրն ամուսնանում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Աֆրիկյանի որդու՝ 22-ամյա Սերգեյ Աֆրիկյանի հետ: Նա աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում: Հրավիրված են են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հարսանիքը հավակնում է դառնալ հերթական էլիտար հարսանիքը: