
Արմեն Աշոտյանը ծխելու վրա ամսական 100 դոլար էր ծախսում

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Սառցե դույլ» ակցիայից հետո, մեկ շաբաթ առաջ մեկ այլ՝ ծխելը թողնելու ակցիա է սկսել: Նախարարն այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով նաև, որ օրական ծխում էր 3 տուփ սիգարետ, շաբաթական, մոտ 420 գլանակ: Աշոտյանը նաև հաշվարկել է, որ սիգարետ ծխելն իր վրա նստել է ամսական 100 դոլար, քանի որ ծխել է տուփը 500 դրամ արժեցող սիգարետներ:
Կրթության և գիտության նախարարը նաև հայտարարել է, որ ծխելը թողնելու մեկ ամիսը լրանալուն պես մարտահրավեր է նետելու բոլոր ծխողներին:
Արմեն Աշոտյանի էջի հետևորդները ողջունել են նախարարի քայլը՝ միաժամանակ զարմանք հայտնելով, թե ինչպե՞ս էր նա ծխում օրական 3 տուփ: