Գագիկ Ջհանգիրյան. Հայ ժողովուրդը iphone, պլանշետով սար ու զուգարան չի գնում

«Մի մեծ քար գցել ենք փոսը, հիմա Արփինե Հովհաննիսյանը փորձում է այդ քարից մի փոքր կտոր հանել փոսից: Հայ ժողովուրդը iphone, պլանշետով սար ու զուգարան չի գնում: Մեր ժողովուրդը էդպես ինտերնետացված չի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ խոսելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում Ա.Հովհաննիսյանի առաջարկած փոփոխությունների մասին:

Ըստ Գ.Ջհանգիրյանի՝ լավ նախագիծ է և կարևոր է, որ շուտ ընդունվի, որպեսզի արագաչափերի հետ կապված ներկայիս բարդ իրավիճակը շուտ լուծում ստանա. «Ինչո՞ւ ենք մենք համաձայնել 24-ժամյա ռեժիմին. որ ինչքան շուտ ընդունենք, էնքան շուտ կազատվենք էս բեռից»:

Նա նշեց, որ ավտոտրանսպորտային խախտումների գերակշիռ մասն արձանագրում են ավտոմատացված սարքերը՝ արագաչափերը, և հնարավոր չէ տեղում ճշտել հասցեն, թե որ հասցեով պետք է ուղարկվի վարչական տուգանքի մասին ծանուցումը: Ջհանգիրյանը կոչ արեց արագացնել, քվեարկել ու անցկացնել օրինագիծը:

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ավտոտրանսպորտային իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները հանձնել անձամբ հասցեատիրոջը: Ընդ որում՝ որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին, իսկ եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև տեղադրվում է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս