Ռեադմիսիայի դեպքերը եռակի ավելացել են. Իրինա Դավթյան

Անցած տարի հոկտեմբերին Հայաստանի և Եվրամիության երկրների միջև կնքված և այս տարի հունվարի 1-ից ուժի մեջ մտած առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրով (ռեադմիսիա) ԵՄ երկրներից ՀՀ ռեադմիսիայի է ենթարկվել 50 հոգի: Ինչպես այսօր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության նախաձեռնած միգրացիոն թեմաներով քննարկման ժամանակ տեղեկացրեց Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, դա մեծ թիվ չէ: Նա հայտնեց, որ կնքված համաձայնագրերի շրջանակներում, ընդհանուր առմամբ, 2014թ-ի հունիսի դրությամբ ստացվել և համապատասխան կարգով ընթացք են ստացել 95 ռեադմիսիոն հայցեր 120 անձանց վերաբերյալ (անցած տարի եղել է ընդամենը 30 հայց):

«Հայցերը ամենաշատը ստացվել են Ռուսաստանից, Շվեդիայից, Նորվեգիայից և Շվեյցարիայից»,- ասաց նա:

Ի. Դավթյանի խոսքով՝ ներկայումս ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման ուղղությամբ բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ:

Անդրադառնալով ռեադմիսիայի վերջին դեպքերից մեկին, երբ Ֆրանսիայից հայ ընտանիքի հետ էին ուղարկել, ծառայության պետի տեղակալը նշեց, որ զարմանալի է, որ Ֆրանսիայում նման կոշտ քայլի են դիմել, հատկապես ընտանիքում փոքրահասակ երեխաների առկայության պարագայում, բայց մենք ամբողջությամբ չգիտենք դեպքի մանրամասները: Նա նկատեց, որ Ֆրանսիայից ծայրահեղ դեպքում են նման կերպ արտաքսում՝ օրենք խախտելու, հանցագործությանը մեղսակից լինելու դեպքում:

Կարդացեք նաև

Ի դեպ, Դավթյանը նշեց, որ ռեադմիսիայի ենթակա անձանց պահում են օդանավակայաններին կից փակ կենտրոններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս