ԱՊՊԱ. Ավտոմեքենաների թիվն ավելացել է, վճարումները՝ պակասել
2014թ. հուլիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450,701, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 8,551-ով:
Ըստ Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած ցուցանիշների՝ հուլիսի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 743 մլն դրամ, ինչը հունիսի համեմատ նվազել է մոտ 2 մլն դրամով: Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 3,922 դիմում, նախորդ ամսվա 3,822-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. հուլիսի դրությամբ կազմել է`189,464 դրամ:
Համակարգի վնասաբերության ցուցանիշը հուլիսի դրությամբ կազմել է մոտ 57%: