Բաժիններ՝

ԱՄՆ-ի հարվածները Լատինական Ամերիկային կհամարվեն պատերազմ. Կոլումբիայի նախագահ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կընկալվի որպես պատերազմի հայտարարում։

Պետրոն X-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Կոլումբիա՝ տեսնելու, թե ինչպես են երկրում լաբորատորիաներ ոչնչացվում, որպեսզի կանխվի թմրանյութերի մաքսանենգությունն ԱՄՆ։

«Առանց հրթիռների ես իմ կառավարման ընթացքում ոչնչացրել եմ 18 400 լաբորատորիա։ Եկեք, և ես ձեզ ցույց կտամ՝ ինչպես են դրանք ոչնչացվում՝ 1-ական լաբորատորիա յուրաքանչյուր 40 րոպեում, բայց մի՛ սպառնացեք մեր ինքնիշխանությանը, որովհետև կարթնացնեք յագուարին։ Մեր ինքնիշխանության վրա հարձակումը կնշանակի  պատերազմի հայտարարում։ Մի՛ փչացրեք երկդարյա դիվանագիտական հարաբերությունները», – գրել է Պետրոն։ 

Դեկտեմբերի 2-ին Թրամփն իր կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը շուտով կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրամաֆիայի դեմ պայքարի շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս