Բաժիններ՝

«Չի բացառվում, որ ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրված GSP+ արտոնությունների համակարգը ժամկետի ավարտից հետո այլևս չերկարաձգվի»

Չի բացառվում, որ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված GSP+ արտոնությունների համակարգը ժամկետի ավարտից հետո այլևս չերկարաձգվի: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Հայաստանի առաջընթացը, որի արդյունքում շնորհվեց այդ արտոնությունը, պայմանավորված է եղել նրանով, որ ԵՄ-ի Ասոցացման անհրաժեշտ պայմանների կատարման արդյունքն էր: Եվ մենք լավագույն պատրաստակամությամբ կատարել ենք ԵՄ բոլոր պահանջները, բայց նույն հաջողությամբ էլ հետ ենք կանգնել»,- ասաց Վ. Խաչատրանը:

Նա շեշտեց, որ ՀՀ-ին GSP+ համակարգը տրվել է գրանցած առաջընթացի համար. «Հիմա, եթե չկա այդ առաջընթացը, ինչի՞ պետք է տան: GSP+ համակարգը 5 տարով է տրված, հետո վերանայվելու է և, եթե, իհարկե, մինչ այդ ՀՀ-ն որոշումը չփոխի ու նորից չգնա դեպի Ասոցացում, շատ հնարավոր է, չերկարաձգեն ժակետը»:

Հիշեցնենք, որ ԵՄ Արտոնությունների հատուկ համակարգը (GSP+) Հայաստանին ապահովում է ԵՄ շուկայի արտոնյալ հասանելիութուն և թույլ է տալիս ԵՄ արտահանել 6400 ապրանքատեսակ առանց մաքսային վճարի: Հայաստանի կողմից «GSP+»-ի օգտագործման մակարդակը բարձր է՝ մոտ 90%: ՄՄ անդամ մյուս երկրները GSP+ չունեն: ՀՀ իշխանավորների կարծիքով, այս GSP+ ռեժիմը գրավելու է ՄՄ անդամ երկրների արտադրողներին, որոնք այդ ռեժիմից օգտվելու համար և իրենց ապրաքը արտոնյալ ձևով ԵՄ արտահանելու համար, ձգտելու են գալ ու արտադրություն հիմնել Հայաստանում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս