Բրոնխիտի դեպքում վերցնել 200 գ ճզմած սխտոր, 700 գ շաքարավազ և 1 լիտր ջուր, խառնել։ Այս օշարակից մի քանի ճաշի գդալ խմել օրական 3 անգամ։ Վիճակն ավելի արագ բարելավելու համար օշարակը խմելու հաճախությունը կարելի է ավելացնել։ Ասթմայի դեպքում ճզմիր սխտորի 2 ատամիկ, վրան լցրու եռման ջուր։
Անօրինական միգրանտները մուտքի երկրներում կարող են բախվել զանազան դժվարությունների։ Նրանք սովորաբար ունենում են կացարանի խնդիր։ Միգրանտի ոչ օրինական կարգավիճակից օգտվելով` տանտերը կարող է շահագործել նրան, շատ թանկ վճար պահանջել մի փոքր տարածքի համար, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում։
Սկզբում, երբ մի քանի ամիս հանրակացարանում էի ապրում, այդքան էլ մենակություն չէի զգում: Բայց երբ տեղափոխվեցի վարձակալած բնակարան, որոշ դժվարություններ սկսվեցին. իմ փոխարեն տունը հավաքող չկա, ինձ համար ուտելիք պատրաստող չկա, և այդ ամենը ես ինքս պետք է անեմ: Մի կողմից` լավ է, ավելի ինքնուրույն ես դառնում, բայց սկզբում շատ դժվար էր:
Սուրենն ու Անին (անունները փոխված են, երեխաների խնդրանքով չենք նշում նաև երկիրն ու քաղաքը) արդեն երեք տարի ապրում են արտերկրում: Թեպետ Սուրենը` վեցերորդ, իսկ Անին` հինգերորդ դասարան է, բայց երկուսն էլ հասցրել են սովորել թե՛ Հայաստանում ու թե՛ արտերկրում, և տարբերություններ նշել նրանց համար դժվար չէ:
«Տեղ հասնելով` «հանձնվեցինք» Ֆրանսիայի իշխանություններին, ստեցինք, թե կորցրել ենք փաստաթղթերը և օգնության, բնակության կարիք ունենք: Թույլ տվեցին բնակվել Ֆրանսիայում` մինչ դատական գործընթացի ավարտը: Այնտեղ բնակվում էինք հարազատների, ծանոթների տանը: Վեց ամիս անց դատարանը մերժեց մնալու և ապրելու իրավունք ստանալու մեր խնդրանքը»,- պատմում է քույրը:
Օրը սկսեք կիտրոնի հյութով: Սա լավագույն միջոցներից է, որ կօգնի ազատվել փորի շրջանում հավաքված ավելորդ կիլոգրամներից: Ամեն առավոտ կիտրոնի հյութ խմելով՝ կարագացնեք նյութափոխանակությունը:
Բաբկենը մինչև 2002 թվականն ապրել է Հայաստանում: Ունեցել է միջին աշխատավարձով աշխատանք, ծառայել է բանակում: «Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերին: Ընկերներիցս մեկը, որ Ֆրանսիայի քաղաքացի է, եկավ Հայաստան` արձակուրդն անցկացնելու: Մեր հանդիպման ընթացքում պատմեց Ֆրանսիայում մարդկանց կյանքի մասին, թե ինչքան բարձր աշխատավարձ են ստանում, և ինչպես է ընդհանրապես կյանքը»:
«Մենք շրջելով տարբեր երկրներ` լուսանկարեցինք հայկական գերեզմաններ, թվայնացրեցինք այդ գերեզմանների ամբողջ ինֆորմացիան և այն մաս առ մաս և՛ տեքստային, և՛ լուսանկարային տեսքով զետեղում ենք մեր կայքում` անընդհատ թարմացնելով այն»:
Ինչ-որ մեկը շատ է վախեցել դրանից:
Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են և տարվել ոստիկանական բաժանմունք:
Մարդիկ հնարավորություն են տեսնում ավելի լավ ապրելու, ու այդ ավելի լավը միշտ չէ, որ տնտեսական հիմքեր ունի: Այսօր էլ ոչ թե տնտեսական հիմքերն են միգրացիայի պատճառը, այլ ինքնադրսևորվելու հնարավորությունը, մասնագիտական ավելի մեծ աճ ունենալու, երեխաներին մշակութային ու կրթական ավելի լավ պայմաններով ապահովելու հեռանկարը: Իներցիայով շատ ժամանակ ասում են, որ արտագաղթում են, քանի որ աշխատատեղեր չկան, տնտեսական վիճակը լավ չի, բավարար աշխատավարձ չեն տալիս:
Վերջին 5 տարիների ընթացքում էլեկտրոնային սիգարետները մեծ տարածում են գտել բնակչության շրջանում: Պատճառներից մեկն այն է, որ թվում է՝ էլեկտրոնային սիգարետներն ավանդական ծխախոտի անվտանգ այլընտրանքն են, մինչդեռ մարդկանց առողջության վրա դրանց ազդեցությունը դեռևս բավարար ուսումնասիրված չէ:
Ազնվամորին նպաստում է նյութափոխանակության արագացմանը և օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերմանը: Ջերմային մշակման դեպքում էլ այն գրեթե չի կորցնում իր օգտակար հատկությունները:
Ձեր մարմնի վրա տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխության պետք է հատուկ ուշադրություն դարձնեք, քանի որ դրանք կարող են լուրջ հիվանդությունների նախանշաններ լինել: Եթե նույնիսկ այդ փոփոխությունը ձեզ աննշան թվա, այնուամենայնիվ, դա կարող է զգուշացնել այնպիսի հիվանդության մասին, ինչպիսին է քաղցկեղը: TakProsto.cc կայքը ներկայացրել է 10 նախանշաններ, որոնք կարող են այս հիվանդության ազդակ լինել:
«Եթե անկեղծ ես, ապա կարևոր չէ, թե ինչ կամ քանի միջոց ես ընտրել այդ անկեղծությունը հանդիսատեսին փոխանցելու համար։ Այդ դեպքում միայն մեկը կաճի մյուսի հաշվին»։
Իմբիրը օգնում է հաղթահարել կոկորդում առկա բորբոքային պրոցեսները և վարակները, իսկ երգիչներն այն օգտագործում են նույնիսկ ձայնի կոշտանալու դեպքում:
Կան բազմաթիվ բնական միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք առանց ատամնաբույժի միջամտության ազատվել ատամնափառից:
Երբ փորկապության խնդիր ունեք, 1-4 բաժակ տաք ջուր խմեք: Եթե խնդիրը ձեզ ուղեկցում է արդեն մի քանի օր, գերադասելի է առավոտյան արթնանալուց հետո 1 բաժակ ջուր խմել: Ընդհանուր առմամբ ձեզ պետք է օրվա ընթացքում մոտ 10 բաժակ ջուր խմել:
«Ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է: Որ գրվում է, թե ես գնում եմ երկրից, կամ՝ «Մոսկվիչկան» սնանկացման է գնում, ոչ մի նման բան չկա: Պրոցես է գնում, ունենք ֆակտորինգ արված բանկերի հետ, դա կմարենք մոտակա օրերս, մնացածն էլ ընթացքում կարգավորում ենք, բանակցում ենք մատակարարների հետ գումարները մարելու համար: Այդքան բան»,- ասաց Ա.Նազարյանը:
Հայկական գինիները հիմա մղվում են 300-400 ռուբլու ինտերվալ, իսկ այստեղ էլ սկսվել է մեկ այլ վատ բան` բուն ռուսական արտադրողները սկսել են 50-100 ռուբլի արժողությամբ էժան գինիով ողողել ռուսական շուկան: Չափազանց վատ, ծանր դրություն է հիմա մեզ համար: Դրա համար նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները գործնականում կամ լավագույն դեպքում 80%-ով նվազել են:
Երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ էր արել «հանցավոր իշխանությունների դեմ պայքարելու համար» դիմել զանգվածային անհնազանդությունների, մասնավորապես՝ կոչ էր արել չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
«Ընդհանուր առմամբ, իհարկե, այս պահին հայտնված կարծիքները զուտ համոզմունքի մակարդակի են, որովհետև դրանք ավելի շատ հենվում են ռուսաստանյան իրականության որակական դիտարկումների և գնահատականների վրա և թույլ են տալիս որոշակի մոտավորությամբ, բայց առավել հավանական համարել այն վարկածը, որ Բորիս Նեմցովը սպանվել է իր հասարակական-քաղաքական գործունեության, Կրեմլին անհաճո լինելու և, ըստ էության, ժողովրդավարության կողմնակից լինելու համար»:
Ալեքսանդր Վերխովսկու խոսքով՝ պետք է վերանան նաև «սև ցուցակները», որոնցում հայտնված միգրանտները թեթև իրավախախտումների համար տարիներով զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այլևս նախկին անդամ Արագած Ախոյանը, ով պատգամավորական մանդատը չկորցնելու համար շարունակում է մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, կանխատեսում է, որ առաջիկայում ԲՀԿ-ն լքողների թիվը կավելանա ու բացի գործարար աշխարհի ներկայացուցիչներից, կհեռանան նաև քաղաքական դեմքեր: Նա խորհուրդ է տալիս չշտապել եզրակացությունների մեջ, թե միայն գործարարներն են դուրս գալիս կուսակցությունից՝ վախենալով իրենց բիզնեսի համար:
ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սպանել են Բորիսին: Կրեմլից 100 մետր հեռավորության վրա: Քաղաքի ամենակենտրոնում՝ լցված հազարավոր ոստիկաններով ու հատուկ ծառայությունների աշխատակիցներով: Այսօր մենք բոլորս սգում ենք: Բոլորը, ովքեր երկար տարիներ ճանաչում և սիրում էին այդ կենսուրախ, համարձակ մարդուն: Շատ դժվար է նրա հարազատների, մայրիկի համար: Մտքերով ես նրանց հետ եմ և կիսում եմ նրանց վիշտը: Մենք ճանապարհել ենք շատերին: Բայց ամեն անգամ դա սպի է սրտի վրա»:
Հարցին՝ հաշվի առնելով Բ. Նեմցովի ընդդիմադիր հայացքները, ինչպես նաև այն, որ հենց սպանության օրը տրված հարցազրույցում նա կոչ էր արել միանալ մարտի 1-ին կայանալիք «Գարուն» երթին՝ տեսնո՞ւմ եք քաղաքական դրդապատճառներ այդ սպանության մեջ, Մ.Մելքումյանը պատասխանեց՝ հիմա շատ բարդ է ասելը՝ եղե՞լ են քաղաքական դրդապատճառներ, թե՞ ոչ:
«Նա անհայտ կորած է: Եվ գործի փաստացի հանգամանքները հիմք չեն տալիս մտածելու, որ սպանություն է տեղի ունեցել, որովհետև, ըստ լրատվական միջոցներով տարածված նյութի՝ նա գրություն է թողել, այսինքն՝ ինքը մինչ անհայտ կորելը չի նշում այնպիսի գործոնների մասին, որոնք կվկայեն, որ նրա կյանքի սպառնալիք կա: Այսինքն՝ այս տեսակետից, ես նորից եմ կրկնում՝ այնքանով կարող են կապ ունենալ, ինչքանով հնարավոր է խոսել Պերմյակովի գործի վերաբերյալ կամ ռուսական բազայում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը կանխելու տեսակետից: Բայց չեմ կարծում, որ այս պահին կա որևէ հիմք կոնկրետ անհետանալու փաստը և Պերմյակովի գործը կապելու»:
«Մենք նրանց հետ լավ հարաբերություններ ունենք, բայց նրանք ճանապարհ պետք է անցնեն չէ՞, որ իմ փորձն ունենան: Ես դա վիրավորելու համար չեմ ասում»:
«Անցած տարի նոյեմբերի 20-25-ից գինու և կոնյակի արտահանումները ՀՀ-ից պրակտիկորեն դադարեցված են: Այսօր ֆինանս չի գալիս հայ արտադրողին: Այդ գումարը մենք մղում էինք աշխատավարձերին, հարկերին, վարկերին, մատակարարներին: Բանկերին չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում, իրենց վարկերի տոկոսն են ուզում` ըստ գրաֆիկի: Այս մասով մենք կառավարությունից ակնկալում ենք, որ գոնե առաջիկա 3-4 ամիսներին, որ փոփոխություն չի սպասվում, վարկերի դասակարգման մեխանիզմը փոխեն և ավելի լոյալ ու լիբերալ գտնվեն, որ արտադրողների մասին էլ մտածեն»,- 168.am-ին ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ըստ նրա՝ այս ֆորսմաժորային իրավիճակում կառավարությունը պետք է աջակցի արտադրողներին։