Ինչով է օգտակար իմբիրն առողջությանը
Steptohealh.ru կայքը գրում է, որ իմբիրը մի շարք օգտակար հատկություններ ունի:
1. Իմբիրը խորհուրդ է տրվում բորբոքային պրոցեսների և այնպիսի վիճակների դեպքում, ինչպիսիք են արթրիտը, քրոնիկ հոգնածությունը:
2. Իմբիրը նպաստում է մարսողության արագացմանը, կարող է նաև կարգավորել մարսողության հետ կապած խնդիրները:
3. Իմբիրը օգնում է հաղթահարել կոկորդում առկա բորբոքային պրոցեսները և վարակները, իսկ երգիչներն այն օգտագործում են նույնիսկ ձայնի կոշտանալու դեպքում:
4. Իմբիրն օգնում է նաև սրտխառնոցի և փսխման դեպքում: Այն կողմնակի ազդեցություններ չունի:
5. Իմբիրը տաքացնող հատկություն ունի, ի դեպ, կապ չունի՝ այն ինչ ձևով կօգտագործեք:
6. Իմբիրը նպաստում է նյութափոխանակությանը, հետևաբար՝ այն կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից:
7. Իմբիրը կարող է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև լավացնում է արյան շրջանառությունը:
Թարգմանությունը՝ 168.am-ի