Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստրը սկսել է ծառայությունը ռազմածnվային nւժերում
Նիդեռլանդների գահաժառանգ արքայադուստր Ամալիան անցել է ծառայության Թագավորական ռազմածովային ուժերում Defensity College ծրագրի շրջանակում, որը ուսանողներին թույլ է տալիս ուսումը համատեղել պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի հետ։ Այս մասին ասվում է թագավորության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ավելի վաղ այս ծրագրի շրջանակում նա աշխատել է Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում և ծառայություն է անցել Թագավորական ռազմաօդային ուժերում։ Բացի այդ, օգոստոսին Օրանացի արքայադուստրն ավարտել է ընդհանուր ռազմական պատրաստության խորացված դասընթացը դաշտային պայմաններում։
2025 թվականի սեպտեմբերի 30-ին NOS հեռուստաալիքը հաղորդել էր, որ արքայադուստր Ամալիան ծառայության է անցել թագավորության զինված ուժերի շարքերում՝ սկսելով ուսուցումը ռեզերվիստների պատրաստման ծրագրով։ Նշվում էր, որ գահաժառանգը ցուցակագրվել է Թագավորական նավատորմում, ինչպես նաև ցամաքային և ռազմաօդային ուժերում ուսուցման համար՝ ստանալով ամենացածր զինվորական կոչումները (երրորդ կարգի նավաստի և երրորդ կարգի զինվոր համապատասխանաբար)։

