5 խորամանկություն, որ կօգնեն փորկապության դեպքում

Steptohealth.ru կայքը գրում է, որ փորկապության հիմնական պատճառը ջրի քիչ օգտագործումն է, սակայն այն կարող է առաջանալ այլ պատճառներով ևս: Կայքը ներկայացրել է դրանից ազատվելու 5 միջոց:

1. Երբ փորկապության խնդիր ունեք, 1-4 բաժակ տաք ջուր խմեք: Եթե խնդիրը ձեզ ուղեկցում է արդեն մի քանի օր, գերադասելի է առավոտյան արթնանալուց հետո 1 բաժակ ջուր խմել: Ընդհանուր առմամբ ձեզ պետք է օրվա ընթացքում մոտ 10 բաժակ ջուր խմել:

2. Փորկապության դեպքում ավելի շատ բանջարեղեն, մրգեր օգտագործեք: Հատկապես օգտակար են տանձը, խնձորը, բրոկոլին, երիցուկը:

3. Որոշ դեպքերում օգտակար կարող է լինել նաև սուրճը:

Կարդացեք նաև

4. Սալոր կերեք: Աշխատեք օրվա ընթացքում 4 սալոր ուտել կամ էլ 4 բաժակ սալորի հյութ խմել:

5. Աշխատեք 10 րոպե շարունակ նստած չմնալ: Աշխատեք անընդհատ շարժվել: Ամեն օր ֆիզիկական վարժություններ կատարեք:

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս