Ինչպես ազատվել փորից

Takprosto.cc կայքը 8 միջոց է ներկայացրել, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից փորի շրջանում:

1. Օրը սկսեք կիտրոնի հյութով: Սա լավագույն միջոցներից է, որ կօգնի ազատվել փորի շրջանում հավաքված ավելորդ կիլոգրամներից: Ամեն առավոտ կիտրոնի հյութ խմելով՝ կարագացնեք նյութափոխանակությունը:

2. Մի օգտագործեք սպիտակ բրինձ: Դրա փոխարեն՝ ճաշացանկում ավելացրեք շագանակագույն բրինձ:

3. Խուսափեք քաղցրավենիքի և գազավորված ըմպելիքների օգտագործումից: Եթե մենք ավելի շատ շաքար ենք օգտագործում, քան այն անհրաժեշտ է մեր օրգանիզմին, այն վերածվում է ճարպի և կուտակվում հատկապես փորի և ազդրերի հատվածում:

Կարդացեք նաև

4. Շատ ջուր օգտագործեք: Եթե դուք ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից փորի շրջանում, ապա յուրաքանչյուր օր պետք է բավարար քանակով ջուր օգտագործեք: Այն արագացնում է նյութափոխանակությունը և տոքսինները դուրս բերում օրգանիզմից: Ամեն օր նվազագույնը 8 բաժակ ջուր խմեք:

limon5. Ավելորդ քաշից ազատվելու համար շատ լավ միջոց է սխտորից և կիտրոնից պատրաստված հյութը: Այն կօգնի ոչ միայն նիհարել մի քանի կիլոգրամով, այլև կամրացնի իմունիտետը:

Խորհուրդ է տրվում կիտրոնից և սխտորից պատրաստված հյութը խմել ամեն օր, դրանից հետո անպայման օգտագործել մեկ բաժակ կաթ:

6. Աշխատեք բուսակեր դառնալ: Եթե դա ձեզ համար դժվար է, աշխատեք գոնե յուղը փոխարինել ավելի դիետիկ բանով:

7. Ավելի շատ օգտագործեք միրգ և բանջարեղեն:

8. Կերակուրը համեմունքներով պատրաստեք: Դարչինը, սուսամբարը, ուրցը, իմբիրը, սև պղպեղը կօգնեն սնունդն ավելի հեշտ մարսել: Ուշադիր եղեք և համեմունքների օգտագործումը մի չարաշահեք:

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս