Ռուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրում

Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը նշել է երկկողմ տնտեսական հարաբերությունների դրական դինամիկան։

Կողմերը քննարկել են արդեն իսկ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հնդկական երկաթուղիների համար «Վանդե Բհարատ» էլեկտրագնացքների արտադրությունը, սինթետիկ կաուչուկի արտադրությունն ու տրանսֆորմատորային պողպատի գործարանի կառուցումը։

Քննարկման փուլում է նաև SJ-100 ինքնաթիռների արտադրության տեղայնացումը Հնդկաստանում։ Նախատեսվում է նաև այնտեղ ստեղծել սպասարկման կենտրոններ և պատրաստել համապատասխան մասնագետներ։

Անտոն Ալիխանովն ընդգծել է արդյունաբերական համագործակցության զարգացման համար տեխնիկական խոչընդոտների վերացման կարևորությունը։

«Մենք արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Ավելորդ տեխնիկական խոչընդոտների վերացումը պայմաններ է ստեղծում արդյունաբերական համագործակցության զարգացման համար»,- նշել է նախարարը։

Բացի այդ, Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարը ներկայացրել է Ռուսաստանում և ԵԱՏՄ ողջ տարածքում գործող ապրանքների թվային մակնշման «Չեստնի զնակ» համակարգը։ Ռուսաստանը պատրաստ է այդ ոլորտում իր փորձը փոխանցել հնդիկ գործընկերներին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930