Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդով

Հայոց ցեղասպանության թանգարանում օրերս գործարկվել է իսպաներեն աուդիոգիդ, որը թանգարանի այցելուներին հնարավորություն է տալիս իսպաներենով ծանոթանալու Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա նախապատմությանը, ընթացքին և հետևանքներին։

Իսպաներեն աուդիոգիդի ստեղծումն ու գործարկումն իրականացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի և Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպանության համագործակցության շնորհիվ։ Մասնավորապես, աուդիոգիդի ձայնագրումն ամբողջությամբ իրականացվել է Հայաստանում Ուրագվայի դեսպանության կողմից։

Նոր աուդիոգիդը կնպաստի թանգարանի բովանդակության առավել հասանելիությանը իսպանախոս այցելուների համար՝ հնարավորություն տալով նրանց ինքնուրույն և առավել ամբողջական կերպով ուսումնասիրելու մշտական ցուցադրությունը։

Հայոց ցեղասպանության մասին գիտելիքի տարածումն ու պատմական հիշողության պահպանությունը կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության համար։ Այս համատեքստում նոր լեզվով աուդիոգիդի գործարկումը կարևոր քայլ է թանգարանի միջազգային հասանելիության ընդլայնման ուղղությամբ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպանությանը՝ նախաձեռնությանն աջակցելու և համագործակցության համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930