Բաժիններ՝

Նեմցովը պատրաստվում էր հրապարակել Ուկրաինայում ռուսական զորքերի գտնվելու մասին տվյալներ. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որին փետրվարի 27-ի ուշ երեկոյան սպանել են Մոսկվայի կենտրոնում, պետք է հրապարակեր Ուկրաինայում ռուսական զորքերի մասին տվյալներ.

«Մի քանի շաբաթ առաջ ես զրուցեցի նրա հետ, թե ինչպես կարելի է կառուցել Ուկրաինայի ու Ռուսաստանի հարաբերությունները, այնպես, ինչպես որ մենք կցանկանայինք տեսնել դրանք:

Բորիսը հայտարարեց, որ պետք է հրապարակի Ուկրաինայում ռուսական զինված ուժերի մասնակցության համոզիչ փաստաթղթեր: Ինչ-որ մեկը շատ է  վախեցել դրանից: Բորիսը չի վախեցել, սակայն դահիճները վախեցել են: Նրանք սպանել են նրան: Նեմցովն Ուկրաինայի մեծ բարեկամն էր:

Մարտի 1-ին նա պետք է դուրս գար երթի և գլխավորեր բազմահազարանոց հանրահավաքը, որպեսզի ցույց տա, որ կա այլ Ռուսաստան, որը սիրում է Ուկրաինային, հարգում է մարդու իրավունքները, որի համար ազատությունը դատարկ խոսքեր չեն: Նա հանուն ազատության ու ժողովրդավարության պատրաստ էր տալ իր կյանքը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս