«Առաջին նախագահն ասում՝ պետություն, շարժվիր իմ ուղենշած ուղիով և մի շեղվիր, եթե շեղվես, կարող է՝ լինել աղետալի հետևանք: Այսինքն՝ եթե դու հիմա այս հռչակագիրն ընդունեցիր, աշխարհի երկրները շուռ կգան Հայաստանից, Թուրքիան կկատաղի, և մենք կունենանք աղետալի հետևանք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին հնչեցրած ելույթի մասին՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
ՀՀ քննչական կոմիտեն հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ էր ուղարկել Ռուսաստան՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար:
Թեև փետրվարի սկզբին Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ցուլուկիանին հանդիպեց Սամցխե-Ջավախքը ներկայացնող պատգամավորներ հետ՝ շրջանի բնակիչների երկքաղաքացիության հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, ջավախահայերի բողոքները շարունակվում են. Նրանք զրկված լինելով երկքաղաքացիության իրավունքից՝ շարունակում են ժամանակավոր կացության իրավունք ստանալ անձնագրային բաժանմունքներից, քանի որ Վրաստանն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին Վրաստանում լինել 90 օրից ավելի: Իսկ ջավախահայերը մեծամասնությամբ նախընտրում են ռուսական և հայկական քաղաքացիությունից չհրաժարվել՝ արտագնա աշխատանքի մեկնելու հետ կապված դժվարություններից խուսափելու համար:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ԲՀԿ-ից դուրս գալու մասին կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմում է ներկայացրել Ռուստամ Գասպարյանը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ մարտի 3-ին, հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ այս անգամ պահանջելով վճարումների հստակ ժամանակացույց ներկայացնել իրենց: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցներն արդեն չեն բավարարվում վճարումների մասին խոստումներով, նրանք ցանկանում են, որպեսզի կառավարությունը վճարումների պատշաճ ժամանակացույց ներկայացնի:
Կաղամբի տերևները հատկապես արդյունավետ միջոց են բրոնխիտի, փտախտի, կոկորդի բորբոքումների, գլխացավերի, ճիճուների և թարախային խոցերի բուժման համար:
Ըստ նրա՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները մասնակի լուծում են. «Արդեն չես հասկանում՝ արժե՞ սրա մասին կողմ խոսել, թե՞ ոչ: Վաղ, թե ուշ մենք ստիպված կլինենք ամբողջ ԱԱՀ-ն հանել, մտցնել շրջանառոթյան հարկ»:
Անցյալ տարի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը խոստացել էր «փակել մարգինալների թեման և այլևս երբեք չանդրադառնալ դրան` նույն բանն ակնկալելով նաև իր գործընկերներից». «Մենք լծված ենք լրջագույն մի գործի, որից նման մանրուքների պատճառով շեղվելու իրավունք չունենք»։ Սակայն մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ այլ ընդդիմադիր ուժերին, այս անգամ` կոդավորված։
Մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի վերջին շրջանի, իր իսկ բնորոշմամբ, «բուռն» քաղաքական իրադարձությունների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ գործադրված «վայրագ հաշվեհարդարի», ընդդիմության հետագա ծրագրերի և, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ կապված գնահատականներ գրեթե չհնչեցրեց: Եվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով պայմանավորելով՝ հայտարարեց, որ առնվազն մինչև ապրիլի 24-ը ՀԱԿ-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ 5 րոպե առաջ զանգում են ու ասում նիստ կա, երբ հնարավոր չէ հասցնել ու մասնակցել, մինչդեռ անցած շաբաթ ԱԺ նախագահը կարգադրել էր քննարկումներ կազմակերպել: Նա նկատեց, որ ժամանակը կգա և շահութահարկն ընդհանրապես կհանեն:
Քաղցկեղին բնորոշ է անսահմանափակ աճը. մեկ անգամ հայտնվելով այս կամ այն օրգանում առաջնային քաղցկեղային ուռուցքը անշեղորեն և առանց դադարի աճում և ոչնչացնում է շրջապատող հյուսվածքները, այստեղից էլ լիմֆատիկ ճանապարհներով փոխանցվում է այլ օրգաններ՝ այնտեղ ձևավորելով նոր քաղցկեղային ուռուցքներ (մետաստազեր):
Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը ետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը:
Ներկա դրությամբ ընթանում է Բորիս Նեմցովի քաղաքացիական հոգեհանգիստը:
Պատասխանելով 168.am-ի գրավոր հարցին՝ արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից վերցվե՞լ են փորձանմուշներ՝ պարզելու համար՝ մարմնի կամ հագուստի վրա առկա՞ են կրակոցի արգասինքներ, ՀՀ Քննչական կոմիտեից ասել են. «Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները Վ. Պերմյակովի հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց»:
Պարզվում է՝ մարմնի հատուկ կետերին սեղմելով՝ կարելի է ազդել շատ օրգանների աշխատանքի վրա: Սա հայտնի է դեռևս հին չինական բժշկության ժամանակներից, որը զարգացել է մեզանից հազարավոր տարիներ առաջ: Այն ժամանակ ասեղի ծակոցները համարվում էին բազմաթիվ հիվանդություններից բուժվելու լավագույն միջոց: Ասեղի ճիշտ և հմուտ ծակոցները ճիշտ կետերին բուժում էր նույնիսկ անհույս հիվանդներին:
Ցավերը հանգստացնող այս յուղը պատրաստված է կծու պղպեղից և արդյունավետ է ռևմատիզմի և հոդացավերի դեպքում: Յուղը պատկանում է գրգռող և տաքացնող յուղերի դասին: Այն լայնացնում է մազանոթները, մաշկի վերին շերտում լավացնում է շրջանառությունը, ուժեղացնում վիտամինների նյութափոխանակությունը և ակտիվացնում մաշկի վերականգնողական գործընթացը:
Մենք ամեն օր որոշումներ ենք ընդունում և ընտրություն կատարում, բայց հաճախ չենք մտածում, թե դրանք ինչպես կանդրադառնան մեր ապագա կյանքի վրա։ Ինքնակամ թե ստիպված՝ մենք որոշում կայացնելիս առաջնորդվում ենք փորձով, գիտելիքներով, խորհուրդներով կամ ինտուիցիայով։ Եվ միշտ մտածում ենք, որ ճիշտ ենք վարվում՝ ելնելով մեր մտքերից, տրամաբանությունից և դատողություններից։ Որոշումների մի մասը մեզ հաջողություն, ուրախություն և հեռանկար է խոստանում, մյուսները կյանք են փրկում, օգնում զարգանալ և արարել։
Ժամանակակից գիտությունն ապացուցել է նյարդային բջիջների՝ մարդու ցանկացած տարիքում վերականգնվելու ունակությունը։
Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կարող են հրաշքներ գործել, երբ խոսքը գնում է իմունիտետը, մազերը և մարմինը լավացնելու մասին:
Բազմաթիվ գենետիկական մուտացիաներ իսկապես վնասակար են, բայց՝ ոչ բոլորը: Մասնավորապես՝ մարդու և շիմպանզեի ընդհանուր նախնու մոտ առաջացել են որոշակի մուտացիաներ, որոնց շնորհիվ ի հայտ ենք եկել մենք՝ մարդիկ: Մուտացիաները գենետիկական նյութի փոփոխություններ են: Մուտացիաների հետևանքով փոխվում են օրգանիզմների հատկանիշները:
Կանաչ բանջարեղենից և մրգերից պատրաստված կոկտեյլները հատկապես օգտակար են օրգանիզմը մաքրելու և ճարպերն այրելու համար։
Կարիք չկա սովամահ լինել կամ խիստ դիետա պահել, եթե ցանկանում եք հարթեցնել որովայնը: Միակ բանը, որը ձեզանից կպահանջվի՝ օրակարգի ու որոշակի սովորությունների փոփոխությունն է: Մի քանի օրվա ընթացքում կզգաք արդյունքը:
Բանանն ավելի մեծ քանակությամբ մանրաթելեր և տարբեր տեսակի շաքար է իր մեջ պարունակում, քան մյուս մրգերը: Հենց այդ պատճառով այս հրաշալի միրգը հսկայական էներգիա է արտադրում, բացի այդ, այն ավելի լավ կարող է կարգավորել առողջության հետ կապված որոշ խնդիրներ, քան դեղորայքը:
Վիտամին C-ից բացի, թուրինջն (грейпфрут) իր մեջ պարունակում է վիտամիններ A, B, D, E, կալցիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, երկաթ և ֆոսֆոր: Այն հրաշալի հակաբակտերիալ միջոց է: Պարունակում է նաև հակաօքսիդանտներ:
Համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել հագուստի մոդելավորողներ Վահան Խաչատրյանի և Դիանա Շատվերյանի «ով ումից գողացավ» երկնագույն հագուստի մոդելավորման մտահղացումը՝ վեճը: Տեղեկացնենք, որ դիզայներ Վահան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ կողք-կողքի տեղադրելով իր և Դիանա Շատվերյանի մոդելավորած զգեստների լուսանկարները, գրել էր. «Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում: Ամո՛թ է»:
«Սիրիայում, այդ թվում՝ հայաբնակ համայնքներում, շարունակվում է անկայունությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը` անդրադառնալով հայ համայնքի վիճակին:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը վաղը կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ա.Նավասարդյանն ի պատասխան նշեց, թե երեկվա՝ Հայ ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հնչած անվանարկումներից հետո՝ ինքը ավելի քան համոզված է, որ իրենց այդ անվանումը շատ տեղին է. «Որովհետև այս վերջին 3-4 տարվա ընթացքում մենք ավելի շատ տեսնում ենք պայքար ընդդիմությունը ընդդիմության դեմ, թե ով է իրական ընդդիմությունը, քան թե տեսնում ենք ընդդիմության պայքարը իշխանական թևի հետ»:
Պարզվում է՝ մաստակ ծամելիս ոչ միայն ատամներն են վնասվում, այլև այդպիսով կարող եք վնասել նաև ամբողջ օրգանիզմը:
Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) գիտնականները ստեղծել են սմարթֆոնի աքսեսուար, որն իրականացնում է սիֆիլիսի և ՁԻԱՀ-ի միաժամանակյա ախտորոշում 15 րոպեի ընթացքում: Շարժական գլյուկոմետրի նման` սարքը վերցնում է արյան նմուշ` ծակելով մատը: Ախտորոշման համար սարքն օգտագործում է պաթոգենների հակամարմինները, իսկ անհրաժեշտ էներգիան ստանում է սմարթֆոնից: Տվյալները մշակվում են հատուկ ծրագրի միջոցով: