Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովից առաջ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի վրա գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի»: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

«Վերջին տարիներին Իրանը ենթարկվել է ծանր պատժամիջոցների, վերջին ամիսներին այդ ճնշումը հասել է կրիտիկական և վտանգավոր փուլի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո», – ասել է նա:

Փեզեշքիանը հավելել է, որ «աշխարհն այսօր անցնում է աննախադեպ բարդ շրջանի միջով»։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930