Բաժիններ՝

ԿԲ-ն փոփոխել է բանկերի՝ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորմանը վերաբերող նորմատիվը

ԿՈԴ
050.0183 Ն. 11.08.15
11 օգոստոսի 2015 թվականի թիվ 183-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 33-րդ հոդվածի 6-րդ մասը
և 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ»
կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդը

Կարդացեք նաև

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007
թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային
գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը
հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության
կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական

նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել
հետևյալ փոփոխությունը.
1) Կանոնակարգ 2-ի 51-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել
հետևյալ խմբագրությամբ.
«Արտարժույթով (այդ թվում՝ մետաղական հաշիվներով) ներգրավված միջոցների
դիմաց պահուստավորման ենթակա գումարի մեծության կարգավորումը
կատարվում է միջին երկշաբաթյա կտրվածքով, այնպես, որ փաստացի
պահուստավորման ժամանակահատվածում երկու օրացուցային շաբաթվա
ընթացքում միջին օրական փաստացի պահուստավորված գումարը հավասար կամ
ավելի լինի հաշվետու ժամանակահատվածում պահուստավորման ենթակա
միջոցների միջին օրական գումարից: Ընդ որում, սույն կետի իմաստով օրացուցային
երկու շաբաթն ընդգրկում է փաստացի պահուստավորման ժամանակաշրջանի
յուրաքանչյուր չորեքշաբթիից մինչև դրան հաջորդող երկրորդ երեքշաբթին ընկած
ժամանակահատվածը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: ՀՀ տարածքում
գործող բանկերն իրենց գործունեությունը համապատասխանեցնում են սույն
որոշման պահանջներին 2015 թվականի օգոստոսի 12-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

2015 թ. օգոստոսի 11
Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս