Բաժիններ՝

10 բան, որոնց համար կզղջաս 10 տարի անց

5sfer.com կայքը գրում է. բոլորս էլ գործում ենք սխալներ, բայց հնարավոր է, որ այս պահին չենք էլ գիտակցում, որ դրանք սխալներ են, իսկ 10 տարի անց կարող ենք զղջալ: Թույլ մի տուր, որ այնպիսի բառերը, ինչպիսին են, օրինակ, «ես ցանկանում էի» կամ՝ «եթե միայն», ապագայում մտնեն քո բառապաշար: Օգտվիր այս խորհուրդներից, որպեսզի խուսափես զղջումներից: Եվ այսպես, բաներ, որոնց մասին կարող ես զղջալ հետագայում:

1. Կրել դիմակ՝ տպավորություն գործելու համար

Եթե այն դեմքը, որը ցույց ես տալիս բոլորին, դիմակ է, ապա շուտով դրա տակ ոչինչ չի մնա: Ամեն անգամ, երբ կենտրոնանում ես այն բանի վրա, թե ինչպե՞ս  են ուրիշ մարդիկ ընդունում քեզ կամ ցանկանում տեսնել քեզ, մոռանում ես, թե ո՞վ ես դու իրականում: Հետևաբար, մի վախեցիր, որ քեզ կդատապարտեն ուրիշները, դու գիտես, թե ով ես իրականում, և ինչն է քեզ համար լավ: Հարկավոր չէ իդեալական լինել, որպեսզի զարմացնես կամ ոգեշնչես մարդկանց: Թող նրանց զարմացնի և ոգեշնչի, թե ինչպես ես ուղղում  թերություններդ:

2. Թույլ տալ ինչ-որ մեկին քեզ համար երազանքներ ստեղծել

Կարդացեք նաև

Կյանքի ամենադժվար հանձնարարությունն է՝ հասկանալ՝ ով ես դու իրականում, երջանիկ լինել այնպիսին, ինչպիսին կաս: Այդ ամենի կարևոր բաղադրիչը քո որոշումն է՝ հավատարիմ մնալ նպատակներիդ ու երազանքներիդ: Շրջապատումդ կան մարդիկ, որոնք քեզ հետ համամիտ չե՞ն: Շատ լավ: Դա նշանակում է, որ քո մտածելակերպը տարբերվում է, ու դու գնում ես սեփական ճանապարհով: Երբեմն անում ես բաներ, որոնք ուրիշներին խելահեղ արարքներ են թվում, բայց եթե դրանք անելիս չես նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը, նշանակում է, որ ճիշտ բաներ ես անում:

3. Ընկերություն անել հակադիր տրամադրված մարդկանց հետ

Թույլ մի տուր նեգատիվ տրամադրությամբ մարդկանց՝ դա քեզ փոխանցել: Թույլ մի տուր նրանց հասնել քեզ: Նրանք ձգանը չեն քաշի, եթե նրանց զենք չտաս: Եթե  միշտ հիշես, որ նման մարդկանց հետ հարաբերություններ պահպանելն ընտրություն է, այլ ոչ՝ պարտականություն, կազատես քեզ մյուս մարդկանց հետ հարաբերությունների համար, որոնք նյարդայնացնելու փոխարեն՝ կհասկանան քեզ, ժլատության փոխարեն՝ առատաձեռն կլինեն:

4. Էգոիստ լինել

Ամենալավ հուշարձանը կյանքն է՝ լի բարի արարքներով: Մարդիկ, որոնց հետ կիսում ես քո սերն ու ոգևորությունը, կհիշեն քեզ այն ժամանակ, երբ չլինես այս աշխարհում: Անունդ գրիր ոչ թե քարի վրա, այլ՝ սրտերում: Այն, ինչ արել ես միայն քեզ համար, կմեռնի քեզ հետ: Մնալու է այն, ինչ արել ես ուրիշների համար:

5. Խուսափել փոփոխություններից և աճից

Ուզում ես իմանալ անցյալիդ մասին, նայիր այն պայմաններին, որոնցով ապրում ես ներկայում: Եթե ուզում ես իմանալ ապագադ, ուշադրություն դարձրու այն արարքներին, որոնք կատարում ես ներկայում: Պետք է հրաժարվել հին բաներից, որպեսզի նոր կյանք սկսես, հինը գնացել է ու երբեք չի վերադառնա: Եթե գիտակցես դա հենց հիմա և քայլ անես՝ նորին ընդառաջ, կհասնես հաջողությունների:

6. Կանգնել, երբ սկսվում են դժվարություններ

Չեն լինում ձախողումներ, լինում են միայն արդյունքներ: Եթե անգամ գործերն այնպես չեն գնում, ինչպես դու ես ուզում, մի վհատվիր ու մի հանձնվիր: Դասեր քաղիր և շարժվիր առաջ: Նա, ով շարունակում է առաջ քայլել, վերջիվերջո հաղթող դուրս կգա: Դա երկար ճանապարհ է, որը սկսվում է փոքր քայլերից, որոշումներից ու գործողություններից, որոնք, վերջին հաշվով, տանում են հաղթանակի:

7. Փորձել վերահսկել ամեն մանրուք

Կյանքին պետք է թեթև մոտենալ, այլ ոչ թե նրա կոկորդը սեղմել: Երբեմն պետք է թուլանալ և ուղղակի ապրել՝ առանց ավելորդ անհանգստության ու ծայրահեղ վերահսկողության: Սովորիր թողնել այնքան, որքան ամուր սեղմել ես: Խորը շունչ քաշիր: Երբ անտառում մառախուղը վերանա, ու դու նորից կարողանաս տեսնել ծառերը, արա հաջորդ քայլը: Պարտադիր չի՝ իմանաս, թե որ ուղղությամբ ես գնում, որպեսզի հասնես հաջողության: Հասկանո՞ւմ ես դա հիմա, թե՞ ոչ, բայց կյանքում գոյություն ունի խիստ կարգ ու կանոն: Ուղղակի պահանջվում է որոշակի ժամանակ, որպեսզի համընկնեն բոլոր կետերը:

8. Չձգտել նրան, ինչին դու իրոք արժանի ես

Եղիր հնարավորինս ուժեղ, որպեսզի համակերպվես ու բաց թողնես, և հնարավորինս իմաստուն, որպեսզի սպասես նրան, ինչին իրականում արժանի ես: Երբեմն ստիպված ես շատ իջնել, որպեսզի հետո ավելի բարձրանաս: Պետք է թույլ տալ՝ արցունքներն աչքերն ավելի պարզեցնեն, որպեսզի տեսնես բացվող հնարավորությունները: Կանգ մի առ նույն մակարդակում:

9. Անվերջ սպասել վաղվան

Խնդիրն այն է, որ միշտ մտածում ես, որ դեռ շատ ժամանակ ունես: Բայց մի օր կարթնանաս ու կհասկանաս, որ այլևս ժամանակ չունես և արդեն չես հասցնի անել այն, ինչին միշտ ձգտում էիր: Այդ ժամանակ դու կամ հասած կլինես՝ ինչին ցանկանում էիր, կամ կունենաս պատճառների ցուցակ, թե ինչու չես արել դա:

10. Լինել ծույլ և տատանվող

Աշխարհը քեզ որևէ բանով  պարտական  չէ, դու ես պարտական  աշխարհին ինչ-որ բան: Այնպես որ, դադարիր ճախրել երկնքում և գործիր: Պատասխանատվությունը քո կյանքի համար ընկած է քո ուսերին: Դու կարևոր ու պետքական ես: Շատ ուշ է նստել և սպասել, թե ինչ-որ մեկը քո փոխարեն ինչ-որ բան կանի: Ինչ-որ մի օրը հիմա է, և աշխարհին դու ես հարկավոր:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս