
Վալերի Պերմյակովը հրաժարվում է պատասխանել հարցերին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը: Ռուսական դատարանի կողմից դասալքության, ապօրինի զենք կրելու և այն կիրառելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, սակայն, հրաժարվում է ցուցմունք տալ: Ավելի վաղ նրա շահերի պաշտպանը ևս հայտարարեց, որ դատական նիստի այս փուլում հրաժարվում է հարցերին պատասխանել: Իրեն ուղղված հարցերին Վալերի Պերմյակովը հիմնականում «այո» կամ «ոչ» է պատասխանում:
Դատական նիստը նախագահում է ռուսական ռազմական դատարանի դատավոր Ալեքսանդր Շելդյաևը: Պերմյակովի շահերը պաշտպանում է փաստաբան Դանիելյանը:
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը հայտարարեց, որ իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչում: