Բաժիններ՝

Հարստանալու 18 հիմնական կանոնները

5sfer.com կայքը գրում է. ո՞վ  չի ցանկանում ապրել ըստ քմահաճույքի և լողալ միլիոնների մեջ: Դա շատերի երազանքն է: Բայց ինչպե՞ս հասնել նպատակակետին: Եվ այսպես, հարստանալու համար կարդացեք և, ամենակարևորը՝ կիրառեք այս կանոնները:

1. Ցանկացած խնդիր պետք է լուծեք ամենակարճ ժամանակահատվածում, սովորաբար այդ ժամանակ ավելի քիչ ջանքեր են պահանջվում խնդիրների լուծման համար: Եղեք վճռական. քիչ մտածեք, շատ գործեք:

2. Քիչ աշխատեք ինչ-որ մեկի մոտ: Որքան շատ եք աշխատում, այնքան ավելի վատ եք ապրում: Սիրած գործով զբաղվելն աշխատել չի համարվում: «Աշխատելը» բառը ծագում է «ստրուկ» բառից:

3. Եթե պատրաստվում եք գումար ունենալ, ապա շուկա բերեք ինչ-որ արժեքավոր բան, և մարդիկ իրենք ձեզ գումար կբերեն: Իսկ ահա գումարի չափը կախված է նրանից, թե որքան համոզիչ կբացատրեք այդ արժեքավոր իրի օգտակարությունը:

Կարդացեք նաև

4. Աշխատեք պարզապես ձեր հետաքրքրության համար: Մոռացեք կորպորատիվ մշակույթի և ձեռնարկության  լոյալության մասին: Ձեռնարկությունը միշտ ձեզնից օգուտ է ստանում, հակառակ դեպքում՝ դուք այնտեղ չէիք աշխատի:

5.Մտածեք այն մասին, թե ինչպե՞ս աշխատել մինիմում 50 հազար դոլար մեկ ամսում: Ավելի շատ՝ կարելի է, ավելի քիչ՝ երբեք: Շատ նպատակներ դրեք ձեր առջև:

6. Գումարը ձեզ մոտ է գալիս այլ մարդկանց միջոցով: Շփվե՛ք: Մարդատյացներն ու ոչ մարդամոտները հազվադեպ են հարստանում:

7. Աղքատ շրջապատը ձեզ միշտ քաշում է դեպի աղքատություն: Նույնիսկ շատ հարուստներն ունեն «բարեկամներ, ընկերներ և այլ այցելուներ», որոնցից, եթե պրոֆեսիոնալ ձևով չազատվեն, ապա արագ կզրկվեն փողերից: Եթե դուք դեռ աղքատ եք, ապա ձեր շրջապատում, ամենայն հավանականությամբ, չեն սիրում, չեն հարգում և նույնիսկ ատում են հարուստ մարդկանց: Միշտ պետք է շփվել հաղթողների ու օպտիմիստների հետ:

8. Աղքատությունը ծագում է, եթե հրաժարվում ես պատասխանատվությունից: Հասկացեք, որ փողերը երկնքից չեն թափվում, և, եթե պատասխանատվություն չվերցնեք ձեր կյանքի ու ֆինանսների համար հենց հիմա, կարող եք անգամ չերազել հարստության մասին:

9. Եթե քիչ գումար ունեք, պետք է բիզնես ստեղծեք: Եթե ընդհանրապես գումար չունեք, ապա պետք է անհապաղ բիզնես ստեղծեք, հենց հիմա: Գտեք հասարակության կարիքները ու մտածեք դրանց լուծման եղանակները: Ամենահաջողված որոշումները բիզնես-պլանի տեսքով ներկայացրեք ներդրողներին:

10. Հսկայական հարստության ճանապարհը պասիվ եկամուտների մեջ է. առանց ջանք գործադրելու եկած եկամուտների: Ստեղծեք պասիվ եկամտի աղբյուր և ապրեք՝ ըստ քմահաճույքի:

11. Ձեռնտու ներդրման երկու տարբերակ կա. առաջին՝ խնայեք գումարը, երկրորդ՝ ցանկանում եք ռիսկի՞ դիմել, նայեք առաջին կանոնը: Եկամուտը պետք է միշտ բարձր լինի ծախսերից:

12. Սովորեք աշխարհի ամենահայտնի հարուստների կենսագրությունն ու մտքերը: Հարկավոր չէ հեծանիվ հնարել, այն արդեն հնարել են: Ավելի լավ է՝ վերցնեք հաջողակ մարդկանց սկզբունքներն ու կիրառեք ձեր կյանքում:

13. Պատասխանեք ինքներդ ձեզ. ո՞վ եմ ես, ինչո՞ւմ է իմ յուրահատկությունը, ո՞րն է կյանքիս իմաստը, ինչո՞վ կզբաղվեի, եթե գումար ունենայի: Միայն անկեղծ եղեք: Ուժը, էներգիան, կիրքը՝ այս հարցերի պատասխանների ժամանակ, և քո կյանքի իմաստի գիտակցումը կօգնեն ընթանալ ճիշտ ուղղությամբ:

14. Երազանքն ամենակարևորն է կյանքում: Երազեք և հավատացեք, որ ձեր երազանքները կկատարվեն: Մարդը մահանում է, երբ դադարում է երազել:

15. Օգնեք մարդկանց՝ ոչ թե փողի համար, այլ մաքուր սրտով: Բայց միայն այն մարդկանց, որոնց անկեղծ ցանկանում եք օգնել:

16. Հաճոյախոսություններ արեք: Պարզապես փողոցում քայլող կնոջը հաճոյախոսեք գեղեցիկ սանրվածքի համար, տղամարդուն՝ սպորտային արտաքինի, և այլն: Դա միշտ կբարձրացնի ձեր ինքնագնահատականն ու տրամադրությունը:

17. Պահեք ամենօրյա օրագիր, որտեղ գրի կառնեք ձեր հաղթանակները: Վիրավորանքներն ու պարտությունները 7-12 անգամ շատ են հաղթանակներից ու հաջողություններից: Ամեն անգամ, երբ թևաթափ լինեք, կարդացեք այդ օրագիրը:

18. Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք: Ցանկացած թշնամու դեմ (իսկ աղքատությունը ցանկացած մարդու թշնամին է) պետք է պայքարել մինչև վերջ՝ առանց խղճահարության:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս