Ի՞նչ է պետք ստուգել պլաստմասսե տարայով ջուր գնելիս
Ի՞նչ է հարկավոր ստուգել, երբ պլաստմասսե տարաներով ջուր եք գնում: Շատ կարևոր ինֆորմացիա, որը կարող է փրկել ձեր հարազատների առողջությունը:
Գիտե՞ք, թե ինչպես է հարկավոր գնել շշով ջուր: Ամենայն հավանականությամբ, լսել եք, որ արտադրման ամսաթվին պետք է նայել, բայց դա բավական չէ առողջությունը պաշտպանելու համար:
Պլաստմասսե տարաների վրա միշտ փակցված է գրություն այն մասին, թե ի՞նչ տեսակի պլաստմասսայից են դրանք պատրաստված: Այդ ինֆորմացիան շատ կարևոր է: Ցանկացած պլաստմասսա ունի վտանգի տարբեր աստիճաններ: Օրինակ, նայեք նկարին՝
Ցանկացած շիշ ունի այս նշաններից որևէ մեկը: Ահա թե ինչ են դրանք նշանակում.
1. PET կամ PETE
Դրանք մեկանգամյա օգտագործման շշերն են: նրանք կարող են առանձնացնել հեղուկ, որը պարունակում է ծանր մետաղներ և նյութեր, որոնք ազդում են մարդու հորմոնային բալանսի վրա:
PET-ն աշխարհում ամենաշատ օգտագործվող պլաստմասսայի տեսակն է: Կարևոր է հիշել, որ այն նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Եթե այդպիսի շշում լցնում եք ձեր ջուրը, ապա պատրաստ եղեք նրան, որ ձեր օրգանիզմ կարող են թափանցել որոշ ալկալային էլեմենտներ և մեծ քանակությամբ բակտերիաներ:
2. HDP կամ HDPE
Սա լավ պլաստմասսա է, որը չի արտանետում ոչ մի տեսակի վտանգավոր նյութեր: Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում հենց այդպիսի շշերով ջուր գնել: Դրանք և՛ անվտանգ են, և՛ անվնաս են էկոլոգիայի համար:
Դա պլաստիկի կոշտ տեսակ է, որն ավելի հաճախ օգտագործվում է կաթի պահպանման, խաղալիքների, մաքրող միջոցների տարաների պատրաստման համար:
3. PVC կամ V
Այս նյութից պատրաստված իրերը պարունակում են ամենաքիչը երկու տեսակի վտանգավոր քիմիկատներ, որոնք նեգատիվ ազդեցություն են ունենում հորմոնային բալանսի վրա:
Դա փափուկ, ճկվող պլաստմասսա է, որը սովորաբար օգտագործվում է բուսայուղի պահպանման և մանկական խաղալիքների պատրաստման համար: Այն օգտագործվում է նաև համակարգչային լարերի փակման համար: Դրանից են պատրաստում սանտեխնիկայի խողովակներն ու դետալները: PVC-ն զգայուն չէ արևի ճառագայթների և բնության երևույթների նկատմամբ, այդ պատճառով հաճախ դրանից պատրաստում են պատուհանի շրջանակներ և ռետինե խողովակներ: Փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել նման տարայով ջուր գնելուց, եթե ունեք ընտրության հնարավորություն:
4. LDPE
Այս պլաստիկն օգտագործվում է և՛ շշերի արտադրության, և՛ պոլիէթիլենային տոպրակների պատրաստման համար: Դրանից չեն տարածվում քիմիական նյութեր այն ջրի մեջ, որը պահպանվում է այդպիսի տարաներում:
Բայց այն անվտանգ է միայն ջրի դեպքում: Դրանից պատրաստված տոպրակներով մթերային խանութից գնումներ ավելի լավ է չանել, որովհետև կարող եք ուտել ոչ միայն այն, ինչ գնել եք, այլ շատ ու շատ սրտի համար վտանգավոր քիմիկատներ:
5. PP
Այս պլաստիկն ունի սպիտակ գույն և տարբեր երանգներ: Օգտագործվում է թանձրահյութերի ու յոգուրտների փաթեթավորման համար: Այն անվտանգ է:
6. PS
Հաճախ օգտագործվում է սուրճի բաժակների և արագ սննդի պարագաների պատրաստման համար: Այն պլաստիկի ոչ թանկ, թեթև և բավականին հարմար տեսակ է, որը, սակայն, ընդհանրապես պիտանի չէ տաք սննդի ու ըմպելիքների պահպանման համար:
7. PC կամ առանց հատուկ նշանների պլաստմասսա
Սա պլաստմասսայի ամենավտանգավոր տեսակն է: Օգտագործվում է ջրի շշերի և սննդի տարաների արտադրության մեջ: Պոլիկարբոնատից պատրաստված տարաների մեջ սնունդ ու ջուր պահելը խստիվ արգելվում է. այն արտազատում է Բիսֆենոլ Ա, որը ոչնչացնում է էնդոկրին համակարգը: Ակտիվացնում է էստրոգեն անվանումով հորմոնի աշխատանքը:
Բայց, ամեն դեպքում, ՑԱՆԿԱՑԱԾ պլաստմասսե տարայով բան գնելիս՝ մտածեք՝ արժե՞, թե՞ ոչ: Ապակե տարաներն ավելի անվտանգ են:
Թարգմանությունը՝ 168.am-ի