Բաժիններ՝

«Վերջին ժամանակները ես ինձ նողկալի եմ պահել լրագրողների հետ». Կրիշտիանու Ռոնալդու

«Ես երջանիկ եմ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներին առանց որոնց այս ռեկորդը հնարավոր չէր լինի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզիչներից` Մանուել Պելլեգրինիին, Ժոզե Մոուրինիոյին, Կարլո Անչելոտիին, Ռաֆայել Բենիտեսին: Նրանք միշտ օգնել են ինձ, ինչպես նաև մարզչական անձնակազմը և բժիշկները:

Ցանկանում են նաև շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ներին, քանի որ վերջին ժամանակները ես ինձ նողկալի եմ պահել նրանց հանդեպ: Դե, այդպիսի մարդ եմ ես: Շնորհակալություն եմ հայտնում նաև ընկերներիս, Ժորժե Մենդեշին և մորս: Եվ «Ռեալի» նախագահին` այն միջոցառման համար»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոնալդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս