![](/banners/BeFunky-design.jpg)
Կանացի հագուստ, որը փոխակերպվում է տղամարդու հայացքի ներքո
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/1690429.jpg)
Ծագումով պակիստանցի ամերիկացի դիզայներ Բենազ Ֆարախին ստեղծել է կանացի հագուստ, որն ի վիճակի է փոխել իր արտաքին տեսքը տղամարդու հայացքի ներքո, գրում է The Daily Mail-ը:
Արտաքինից հագուստը նման է փշավոր գործվածքի: Հագուստի վրայի ասեղները, հագուստի մյուս տարրերի հետ պլաստիկե են ու տպված 3D պրինտերի վրա:
Հագուստի յուրահատկությունն այն է, որ կրծքի մակարդակում՝ ասեղների տակ, թաքնված է փոքրիկ տեսանկարահանող սարք ու միկրոկարգավորիչ, որը կարող է որոշել իր վրա նայող մարդու սեռը, տարիքն ու ֆիքսել իր տիրուհու վրա ուղղված հայացքը:
Եթե կադրում հայտնվում է իր տիրուհու կրծքին նայող տղամարդ, համակարգը սկսում է գործել՝ կնոջը հայտնելով այդ մասին:
Կանացի զգեստապահարանի այդ անսովոր տարրը ստացել է «Հայացքի նրբություն» անվանումը: