Խնձորի քացախ. փորձված «զենք» հոդացավերի և արթրիտի դեմ
Takprosto.cc կայքը գրում է, որ հոդացավը շատ տհաճ երևույթ է. այն խանգարում է աշխատել, գլուխ հանել տնային գործերից: Որոշ մարդկանց մոտ հոդացավեր սկսվում են դժվար օրվանից հետո և անցնում են միայն ամբողջական հանգստից հետո: Սակայն հոդացավը կարող է նաև քրոնիկական լինել՝ կապված հոդերի հիվանդությունների, օրինակ՝ արթրիտի հետ:
Եթե դուք հոդացավեր հաճախ եք ունենում, ապա հրաշալի գիտեք, որ սովորական դեղամիջոցները միայն փոքր արդյունք են տալիս: Արթրիտի ցավերից և ախտանշաններից ազատվելու լավագույն միջոցը կենսակերպի փոփոխությունն է: Այդ թվում՝ դիետայի հետևելը: Կարելի է փորձել նաև ժողովրդական բժշկության միջոցները: Դրանցից մեկը խնձորի քացախն է:
Հոդացավերի դեպքում խնձորի քացախն օգտագործելու միջոցներ
- Վաննաներ: Խառնեք 1 ճաշի գդալ խնձորի քացախը 6 բաժակ ջրի հետ և եղունգները թրջեք դրա մեջ: Եթե ձեզ անհանգստացնում են ցավերը պարանոցի շրջանում կամ մարմնի այլ հատվածներում, ցավող տեղում կոմպրես դրեք:
- Մերսումներ: 2 ճաշի գդալ խնձորի քացախը խառնեք 1 ճաշի գդալ զեյթունի ձեթի հետ, լավ խառնեք և խառնուրդը քսեք ցավող հոդերին: Պարբերաբար սրա օգտագործումն արդյունավետորեն կօգնի թեթևացնել ցավը:
- Ըմպելիք: 3ճաշի գդալ քացախը բացեք 300 գրամ ջրի կամ ցանկացած հյութի հետ: Այս ըմպելիքն օգտագործեք օրվա ընթացքում 3 անգամ՝ ուտելուց առաջ:
Բացի նրանից, որ խնձորի քացախն օգտակար է հոդացավերի դեմ, այն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը: