Անանուխի օգտագործման 15 անսովոր եղանակ
Takprosto.cc կայքը ներկայացրել է անանուխի օգտագործման 15 եղանակ:
1. Գորգը թարմացնելու համար: Չորացրած անանուխը խառնեք սննդի սոդայի հետ և այն լցրեք գորգի վրա: Մեկ ժամ թողեք, որից հետո մաքրեք փոշեծծիչով:
2. Օդը թարմացնելու համար: Մի փոքր անանուխը խառնեք տարբեր ծաղիկների տերևների հետ և խառնուրդը լցրեք ամանների մեջ ու դրեք տանը:
3. Հանգստացնող սկրաբ ոտքերի համար: Ծանր օրվանից հետո լիցաքաթափվելու համար կտրած անանուխը խառնեք ծովային աղի և ձիթապտղի յուղի հետ և այն քսեք ոտքերին:
4. Անանուխը՝ կոսմետիկայում: Կոսմետիկային հաճելի հոտ և հանգստացնող հատկություն տալու համար դրան ավելացրեք անանուխի յուղ: Այն կարող եք խառնել շամպունի և լոգանքի գելի հետ:
5. Անանուխի սառույց: Հաջորդ անգամ, երբ կփորձեք սառույց պատրաստել, ջրի մեջ անանուխի տերևներ ավելացրեք: Սառույցը կարող եք գցել ջրի, լիմոնադի կամ թեյի հետ, ինչի միջոցով ըմպելիքին թարմություն կհաղորդեք:
6. Թարմացնող տոնիկ դեմքի համար: Մեծ ամանի մեջ ջուր լցրեք և ավելացրեք մի փոքր կտրտած անանուխ, ապա այն մեկ ժամով դրեք սառնարանի մեջ: Այն քսեք դեմքին:
7. Որովայնի սպազմը հանելու համար: Անանուխը կօգնի թուլացնել նյութափոխանակության տրակտի մկանները և հանել սպազմը: Դրա համար բավարար է խմել անանուխով թեյ, կամ էլ տաք ջուր՝ անանուխով և կիտրոնով:
8. Վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Անանուխի հակաբակտերիալ հատկությունները կարող են օգնել նույնիսկ կանխագելել տարբեր վարակիչ և սնկային հիվանդությունների առաջացումը: Այդ պատճառով այն պետք է ներառել սննդակարգ:
9. Մկների դեմ: Ձեր այգում անանուխ տնկեք, որպեսզի մկները շրջանցեն ձեր բնակարանը:
10. Գլխացավի թուլացում: Անանուխով տաք թեյը կարող է օգնել ազատվել գլխացավից:
11. Քիթը փակվելու դեպքում: Եթե ձեզ դժվար է շնչել, անանուխի վրա տաք ջուր լցրեք և ինհալացիա արեք:
12. Սթրեսից ազատվելու համար: Անանուխով թեյն օգնում է ազատվել սթրեսից:
13. Քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկա: Անանուխն ընդունակ է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Կարծիք կա, որ այն էապես դանդաղեցնում է դրանց զարգացումը:
14. Աղցանները համեմելու համար: Սովորական աղցանին անսովոր համ տալու համար դրան անանուխի մի քանի տերև ավելացրեք:
15. Շնչառությունը թարմացնելու համար: Անանուխի յուղը խառնեք սննդի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ, որպեսզի ատամների մածուկ պատրաստեք: Այն և՛ սպիտակեցնում է ատամները, և՛ թարմացնում է շնչառությունը: Սակայն այն պետք չէ չարաշահել, քանի որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այն կարող է վնասել էմալը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը: