Բաժիններ՝

Դեմքի բշտիկների դեմ արդյունավետ միջոցներ

Որպես կանոն՝ ժողովրդական բժշկության մեջ բշտիկների դեմ պայքարելու համար հաճախ օգտագործում ենք՝

  • Բուժիչ դեղաբույսերի թուրմեր
  • Ալոէի հյութ
  • Վարունգ, կարտոֆիլ, սխտոր
  • Կիտրոն, ելակ, խնձոր
  • Կոսմետիկ կավ
  • Խմորիչ

Իհարկե, միանգամից և ընդմիշտ բշտիկներից ազատվելն անհնար է: Սա երկար, բարդ պրոցես է, որը երեք հիմնական պահանջ է ներառում իր մեջ՝ կանոնավոր օգտագործում, համբերություն և մեծ ցանկություն:

Բայց, այնուամենայնիվ, եթե բշտիկները տեղային են, այլ ոչ՝ ամբողջ դեմքով մեկ, ապա դրանց դեմ կարող ենք պայքարել արագ միջոցներով:

  • Նոր բշտիկների գոյացությունը կկանխի սպիրտը: Բամբակը թրջեք սպիրտով և տեղադրեք բշտիկի վրա՝ ամրացնելով կպչուն ժապավենով, և թողեք մնա ամբողջ գիշեր:
  • Բշտիկի վրա ցինկից պատրաստված քսուք քսեք
  • Կարմրած հատվածներին ատամի մածուկ կամ սոդա քսեք
  • Կարող եք հեռացնել բշտիկներն ու այդ հատվածները մշակել սպիրտով, սակայն սա անել խորհուրդ չի տրվում:

Բշտիկները լուրջ և, երբեմն, կրիտիկական խնդիրներ են շատերի համար, քանի որ դրանք ոչ միայն չեն գեղեցկացնում կանանց, այլև՝ մի քանի միկրոբների և բակտերիաների նշաններ են: Ժողովրդական բժշկության մեջ կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են արագ և արդյունավետ կերպով մոռանալ դրանց մասին:

Կարդացեք նաև

Տնական դիմակների հիմնական խնդիրը մաշկից կեղտը հանելը, ծակոտիները մաքրելն ու բորբոքումները հանգստացնելն է: Բորբոքումները հիմնականում ի հայտ են գալիս, այսպես կոչված՝ T հատվածում՝ ճակատին, քթին և ծնոտին: Դիմակը պատրաստելուց առաջ, նախ՝ պետք է մի քանի փաստ հաշվի առնել՝

  • Դիմակը քսեք միայն մաքուր դեմքին
  • Խառնուրդը քսեք մերսող շարժումներով՝ խուսափելով աչքերի ներքևի հատվածներից
  • Դիմակը պետք է մաքրել տաք կամ սառը ջրով:

Մեղրով դիմակ

3:1-ի հարաբերությամբ վերցրեք մեղրն ու դարչինը, լավ խառնեք և քսեք դեմքին: 10 րոպե անց մաքրեք դեմքը:

Կարևոր է. Հիշեք, որ մեղրը խիստ ալերգիկ միջոց է, այդ իսկ պատճառով պետք է սկզբում մի փոքր տեղ փորձել:

Դիմակ՝ վարսակի փաթիլներից

Վարսակի փաթիլները մաքրում են մաշկն ու բշտիկները: Եթե ձեզ անհանգստացնում են բշտիկները, ապա ձեզ ենք առաջարկում հետևյալ բաղադրատոմսը.

Վարսակի փաթիլները մանրացրեք բլենդերով, ստացված ալյուրից 2ճ/գ-ն խառնեք կիտրոնի հյութով, խառնեք այնքան, մինչև խյուս ստանաք: Ապա ավելացրեք քառորդ թեյի գդալ մանր աղ և խառնեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին, չորացրեք և 15րոպե անց դեմքը լվացեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս