3 հիմնավոր պատճառ՝ ձկան յուղն աշնանն ու ձմռանն օգտագործելու համար
Takprosto.cc կայքը գրում է, որ հիվանդությունից ամենալավ պաշտպանությունը պրոֆիլակտիկան է: Բայց, չգիտես ինչու, մարդկանց մեծ մասն իր առողջության մասին հիշում է միայն, երբ ցուրտ եղանակ է, և սկսվում է ռեսպիրատոր վարակիչ հիվանդությունների շրջանը: Երբ նկատում ես, որ երթուղայինները լի են փռշտացող և հազացող մարդկանցով, հանկարծ հասկանում ես, որ օրգանիզմը պետք է պաշտպանել հիվանդություններից: Լավագույնը, ինչ կարելի է առաջարկել այդ դեպքում, ձկան յուղն է:
Ձկան յուղի բաղադրության մեջ մտնում են մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և օմեգա-3 թթուներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին՝ դրա լիարժեք աշխատանքի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ձկան յուղի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի, ինչպես նաև՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Ապացուցված է, որ ձկան յուղի պարբերաբար օգտագործումը դրականորեն է ազդում իմունային համակարգի վրա: Ըստ որոշ հետազոտությունների՝ օմեգա-3 թթուները զգալիորեն նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը:
- Ձկան յուղը կայունացնում է զարկերակային ճնշումը
- այն նշանակում են տուբերկուլյոզի, ռախիտի, անեմիայի դեպքում
- խորհուրդ է տրվում ցավոտ մենստրուացիաների, հղիության բարդությունների դեպքում
- թույլատրվում է օգտագործել ճարպակալման, դիաբետի, օստեոպարոզի, պսորիազի, շարժվելու կոորդինացիայի խանգարման դեպքում
- դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը: