Բաժիններ՝

Կլիչկոն կա՛մ վախեցել է Ֆյուրիից, կա՛մ ուղղակի մտածում է. «Ինձ պետք չէ այս մենամարտը»

Երկրորդ միջին քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն, 38-ամյա բրիտանացի Կառլ Ֆրոչը չի հավատում, որ գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի վնասվածքն իրական է:

«Երբ վնասվածքի պատճառով Կլիչկոն դուրս է գալիս մենամարտից, իսկ դա մեկ անգամ չէ, որ նա արել է, ապա չգիտես ինչու՝ դա միշտ անտեսանելի վնասվածք է լինում, և երբեք ապացույցներ չեն լինում: Նրա մոտ պրոբլեմ կա` կապված ձկնանման մկանի հետ, իսկ մենք երբեք չենք իմանա, արդյո՞ք դա այդպես է:

Ես մտածում եմ, որ Կլիչկոն կամ վախեցավ Ֆյուրիից, կամ ուղղակի մտածում է. «ինձ հարկավոր չէ այս մենամարտը»: Կլիչկոն գտնվում է այն վիճակում, երբ նա կարող է ուղղակի դուրս չգալ մենամարտի, կամ նույնիսկ ավարտել կարիերան, որովհետև նրան դա այլևս պետք չէ:

Եթե Ֆյուրին կարողացել է ազդել նրա նյարդերի վրա, իսկ ես մտածում եմ, որ նա կարողացել է, ապա հնարավոր է, որ Կլիչկոն ուղղակի փորձում է հունից հանել Ֆյուրիին, որպեսզի ցույց տա նրան, թե ով է այստեղ գլխավորը:

Կարդացեք նաև

Ցուցադրել, որ Կլիչկոն կարող է անել ամեն ինչ, ինչ ցանկանա և երբ ցանկանա»,- ասել է Ֆրոչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս