Ամերիկացի բժիշկները պնդում են, որ այս 3 բաղադրիչները կարող են կանխարգելել քաղցկեղը

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ ամերիկացի բժիշկ Կարոլին Անդերսոնը (Carolyn Anderson) պնդում է, որ գոյություն ունի քաղցկեղը կանխարգելող բնական դեղամիջոց: Դեղամիջոցի բաղադրատոմսը 3 բաղադրիչներից է կազմված:

Բժիշկ Անդերսոնի համոզմամբ՝ այս բաղադրատոմսը 2 հազար տարվա պատմություն ունի Արևմտյան Հնդկաստանում: Ավելին, Անդերսոնը նշում է, որ եթե այս բաղադրատոմսն օգտագործեք ամեն օր, կարող եք վստահ լինել, որ երբեք քաղցկեղ չեք ունենա:

Այդ երեք բաղադրիչները, որոնց մասին խոսում է Անդերսոնը՝ քրքումն է, ձիթապտղի յուղը ու սև պղպեղը:

Այս երեք բաղադրիչներից ամենահզորը, թերևս, քրքումն է: Սա հրաշալի համեմունք է, որն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Գիտականորեն ապացուցված է, որ քրքումը  կանխարգելում է մի քանի տեսակի քաղցկեղներ, օրինակ՝ աղիքային, շագանակագեղձի, ուղեղի և կրծքագեղձի:

Կարդացեք նաև

Քրքումը սովորաբար դժվարամարս է, այդ իսկ պատճառով այն պետք է համադրել կոճապղպեղի և սև պղպեղի հետ, այսպիսով կստանաք աշխարհի ամենահզոր դեղամիջոցը: Ըստ հետազոտությունների՝ պղպեղը 200%-ով մեծացնում է քրքումի օգտակար հատկանիշները:

Այս հրաշք դեղամիջոցի բաղադրատոմսը

Քառորդ թեյի գդալ քրքումը խառնեք կես թեյի գդալ ձիթապտղի յուղով և ավելացրեք մի պտղունց աղացած սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք բաժակի մեջ, կարող եք խմել դեղամիջոցն այնպես, ինչպես կա, կամ կարող եք ավելացնել տարբեր ճաշատեսակների:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս