Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» «Բարսելոնային» Նեյմարի համար առաջարկել է 190 մլն եվրո

Անցյալ ամառ «Բարսելոնան» «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկություն է ստացել 190 մլն եվրոյի չափով՝ հարձակվող Նեյմարի համար:

Այդ մասին Cadena COPE-ին տված հարցազրույցում հաղորդել է Նեյմար դա Սիլվան` Բրազիլիայի հավաքականի ավագի հայրը:

Նա ավելացրել է, որ իր տղան շատ երջանիկ է «Բարսելոնայում», և նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 2.5 տարով:

Հիշեցնենք, որ հարկերը չմուծելու գործով դատաքննության ժամանակ Նեյմար ավագը հայտարարել էր, որ իր տղան պարտավոր չէ ավարտել կարիերան «Բարսելոնայում», և, որ ակումբներից մեկն առաջարկել է հարձակվողի համար այն հրաժարագինը, որը նախատեսված է պամանագրում:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29