«Այստեղ հիմնականում փորձի համար եմ եկել, որովհետև դասագրքերը հիմնականում նույնն են, շատ հանգիստ կարող էի տնից էլ կարդալ այդ ամենը, սակայն ես այստեղ սովորում եմ իմ դասախոսներից ու մնացած ուսանողներից: Չեմ կարող ասել, որ մասնագիտական առումով դրսում շատ բան կա, որ Հայաստանում չկա, իրականում մենք բավականին լավ ռեսուրսներ ունենք, մնում է կարողանանք այդ ամենը ճիշտ օգտագործել»:
Պետք է լուրջ մոտենալ բոլոր այն միջոցներին, որոնք նախատեսված են դեմքի լվացումների համար: davidwolfe կայքը ներկայացնում է բնական մի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել դեմքը՝ առանց ավելորդ ծախսերի և հիասթափությունների:
«Սա ուղերձ էր այն փոփոխությունների մասին, որ մեր երկրում պատրաստվում ենք իրականացնել: Սովորաբար ուղերձները կամ նախագահների նման ելույթները տեղի են ունենում նախընտրական համագումարներում, բայց սա եզակի է մի առումով, որ սա որևէ նախընտրական խնդիր չի լուծում, այլ ընդամենը նպատակն է՝ բացատրել հանրությանը, հստակ մեսիջներ ուղղել այն փոփոխությունների մասին, որ մեր երկրում պատրաստվում ենք իրականացնել՝ հիմք ընդունելով և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ խոսելով նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի մասին:
Օրերս Մադոննան Բանգկոկում համերգի ժամանակ խճճվեց քողի մեջ ու տհաճ վիճակում հայտնվեց: Դեպքը նրա երկրպագուներին ստիպեց հիշել Մադոննայի՝ անցած տարվա անկումը: Երգչուհին բեմից ընկավ ծավալուն թիկնոցի պատճառով:
Կոսմետոլոգիայի և դիմահարդարման տենդենցները հաճախակի փոփոխվում են, սակայն մի բան է մնայուն՝ գեղեցիկ խնամված դեմքը միշտ էլ հաճելի է: Ցավոք, մենք ապահովագրված չենք մաշկի խնդիրներից, այդ իսկ պատճառով առաջարկում ենք takprosto կայքի առաջարկած բաղադրատոմսը:
«Կադրերի բաժին N 168»-ն այս շաբաթ առաջարկում է դիտել «Ռեինկարնացիա» («REINCARNATION») ռեգգի խմբի մեներգիչ Ռոլան Գասպարյանի առաջարկած պատմական-ֆանտաստիկ դեդեկտիվ դրաման՝ «Ամպամած ատլասը» («Cloud Atlas»):
Միգրենն անտանելի գլխացավ է, որը կարող է հանգեցնել թուլության և տհաճ զգացողությունների: Շատերը դրա դեմ պայքարում եմ տարբեր դեղամիջոցներով՝ հույս ունենալով, որ դրանք կարող են հանգստացնել միգրենը: Միգրենով տառապողները տեղյակ են, որ սաստիկ ցավերը կարող են նույնիսկ օրեր տևել: Այնուամենայնիվ, գոյություն ունեն ազդանշաններ, որոնք զգուշացնում են սպասվող միգրենի և սաստիկ ցավերի մասին:
Բոլորին է հայտնի, որ արդյունավետ կերպով նիհարելու և քաշը կայուն պահելու համար պետք է որոշակի սահմանափակումներ մտցնել սննդակարգում և կանոնավոր կերպով ֆիզիկական աշխատանքներ կատարել:
«Նախագահի երեկվա ելույթը, իհարկե, բավականին հետաքրքիր էր, և ոչ միայն՝ քաղաքական դաշտի, այլև՝ մեր քաղաքացիների համար, որովհետև, կարծում եմ, որ հիմնական այն թեզիսները, որ առաջ քաշվեցին, որ պետք է պայքարենք և սկսենք ինքներս մեզանից, դրանք բավականին արդիական են և բխում են այսօրվա իրականությունից: Կարծում եմ՝ այդ ուղերձով նոր քաղաքական դարաշրջանի սկիզբ է դրվում ՀՀ-ում, որը կապում եմ նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքի հետ:
Համամիտ եմ այն տեսակետների հետ, որ պաշտոնյաները պետք է ավելի օպերատիվ լինեն, չխուսափեն կայքերում իրենց մասին գրվածներից և աշխատեն մամուլի հետ ավելի ազատ ու ավելի ճիշտ, և ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Տարբեր հարցեր կային, որ ակտուալ են մեր այսօրվա քաղաքական իրողությունների համար մեր երկրում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
«Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց իշխանական համակարգին, որ պատրաստվում են մնալ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հիմնական մեսիջների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ա. Արշակյանի համար հետաքրքիր է՝ սա վերջի՞նն էր, թե՞ հերթականը. «Այսինքն՝ այդ հայտարարությունները գո՞րծ են դառնալու, թե՞ գնալու են գզրոցը: Եթե գզրոց են գնալու, ուրեմն՝ սա պետք է լինի հերթական բարի ցանկությունների հայտարարությունը, և, անշուշտ, սրանից հետո կգա նոր հիասթափություն: Սերժ Սարգսյանը վերջին նախագահն է, ու թե վերջին նախագահն ի՞նչ ժառանգություն կթողնի, դա շատ կարևոր է, եթե սա վերջին նախագահի ուղերձն էր, ու ինքը հավատարիմ է լինելու իր ուղերձին իր առաքելությանը, նշանակում է՝ կարելի է սպասել լուրջ փոփոխությունների, իսկ եթե սա ոչ թե վերջին նախագահն է, այլ պաշտոնյա է, որը պաշտոնի բերումով հայտարարություններ է անում, ուրեմն՝ ամեն ինչ կմնա նույնը»:
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին հայկական զորքերի հետ շփման գծում սպանվել է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սարհան օղլուն:
Հարցին` Արմեն Աշոտյանը նեղացա՞ծ չէ Դաշնակցությունից, նա պատասխանեց. «Ես Դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, բազմիցս նրա հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ: Ռազմավարական առումով, եթե հետևեք Հայաստանի կրթական բարեփոխումներին վերջին 15-20 տարիներին, քաղաքական պատկանելությունը չի ազդել նպատակների վրա: Ազգային դպրոց` միջազգային ստանդարտներին համապատասխան. մեր նպատակն է կրթական համակարգում: Ինչ վերաբերում է նեղացվածությանը` ինչպես ճիշտ կատակեցի դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»:
Նոր բնակարանը մինչ այդ արված խնայողության շնորհիվ եմ գնել: Տունը գնել եմ միջազգային կազմակերպություններում աշխատելու տարիներին:
Օրերս տեղի ունեցավ «Watson Day Yerevan 2016» միջոցառումը: Մինչ այդ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը փետրվարի 8-11-ը Երևանում նախաձեռնել էին IBM Watson համակարգի ուսուցման դասընթացները:
«Առաջին դեպքը չէ, երբ մարդուն արժևորելով՝ ստանում ես պատասխան վիրավորանք: Տիկին Փոստանջյան, ձեր արտահայտած միտքը վերադարձնում եմ ձեզ՝ նույն ձևով: Դուք անգամ այս պահին չգնահատեցիք մարդկանց արժանապատվությունը, թեև այդտեղ նստած՝ խոսում էիք արժանապատվության մասին, Դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել՝ օգտագործելով երրորդ անձի»:
Հայկական ստարտափները կարող են մասնակցել բաց կոդով տեխնոլոգիաների մշակման մրցույթին, որը հայտարարել է UNICEF-ի Նորարարության հիմնադրամը:
Այսօր ՀՀԿ կուսակցությունը հավաքվելու է նախագահական նստավայրում, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով: Նախագահական նստավայրի մոտ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ կոնկրետ ի՞նչ են քննարկելու:
«Ես պնդում եմ, որ այս առարկայի դասավանդումը պարունակում է հստակ քարոզչություն, և դրա վառ ապացույցը դասագրքի բովանդակությունն է: Ահա ձեզ այդ առարկայի որոշակի վերնագրեր, որոնք անհնար է քարոզչություն չհամարել: Օրինակ, «Ադամի և Եվայի ընտանիքը», Կայեն-Աբել, Նոյ նահապետը, Նոյի որդիները, Տապանի կառուցումը, և այլն»:
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով:
Նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ ասելով. «Ունեցել ենք երեք պաշտպան, երեք անգամ էլ ասում էին՝ իշխանության դրածո է, ու երեքն էլ հետո դարձան «վատ» կադր ու հրաժեշտ տվեցին պաշտոնին: Հիմա ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ ձեր թեկնածուն՝ ունենալով նախորդ երեքի տխրահռչակ փորձը, չի հռչակվելու անհաջող կադր ու հրաժարական տա»:
Անդադառնալով մեր հնչեցրած հարցին՝ իսկ ի վերջո ո՞րն է հենց իրենց՝ Մարզահամերգային համալիրի ստեղծման հեղինակների տեսլականը կառույցի պահպանման հետագա ծրագրի շուրջ, ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը պատասխանեց. «Աչիկ ջան, իսկ դուք կարծում եք՝ մենք դա գիտե՞նք, ի վերջո…»:
««Ժառանգությունն» ամենաէական ուժերից մեկն է, մարդկանց միշտ կոչ է անում գնալ անհնազանդության, եթե դառնաք ՄԻ պաշտպան, փաստորեն լքելո՞ւ եք կուսակցությունը: Սա ծուղակ է ձեզ համար՝ ԱԺ-ից «Ժառանգությանը» չեզոքացնելու համար»,- հայտարարեց Տ. Ուրիխանյանը:
«Եթե կողմ ենք քվեարկում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք: Մենք վստահ կանգնած ենք մեր ոտքերի վրա, ունենք կադրային ներուժ, որը կարող է օգուտ տալ մեր պետությանը և ունենք սկզբունքներ և մոտեցումներ, որ քննարկում ենք հասարակություն հետ: Ունենք տասնյակ հազարավոր հետևորդներ ու կուսակցականներ։ Եթե այս պահին չենք ընդգրկվում իշխանական կոալիցիայի մեջ, չենք հայտնվում լուսանցքում: Գուցե կա դրա մեջ ճշմարտություն, որ շատ ավելի լավ կլինի, եթե կոնկրետ մոտեցում լինի տարբեր հարցերում, հասկանում եմ, բայց ընդհանուր առմամբ, պետք չէ ժամանակից առաջ ընկնել, ԲՀԿ-ն իր առաքելությունն ունի և ժամանակին այն կկատարի»:
Փետրվարի 12-ը ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 81 տարեկան:
«Ռեալ Սոլթ Լեյքը» ընկերական խաղում 0:1 հաշվով պարտվել է «Պորտլենդին»: Առաջին խաղակեսում «Ռեալ Սոլթ Լեյքի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է ծեծկռտուքի կիզակետում:
Վիլյամ Սարոյանը առաջիններից մեկը եղավ, որ լինելով զարմանալիորեն բեղուն ու առատագիր, ասես շրջեց Էմիլ Զոլայի «Ոչ մի օր առանց տողի» անտանելիորեն անհողդողդ ու հայտնի արտահայտությունը, եւ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» լավագույն ջազային իմպրովիզացիաները հիշեցնող պատմվածքից հետո, կարող էր ասել` «ոչ մի տող, առանց օրվա»… Առանց` այդ պարգեւված օրվա կենդանի հոգու շարժման, թրթիռի, վետվետումների, թիռթեւ բերկրանքի ու անհուն տրտմության:
«Կրիշտիանուի և Մեսսիի միջև ես ընտրում եմ Կրիշտիանուին, որովհետև նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսին նրա հակապատկերն է, բայց նրանց մրցակցությունը հիասքանչ է, և դա այն է, ինչ մարդիկ ուզում են տեսնել ֆուտբոլում: Ռոնալդուն կարող է կտրուկ ինչ-որ բան ասել, բայց նա լավ մարդու սիրտ ունի:
Մարդկանց մեծամասնությունը հազի ժամանակ անմիջապես գնում է այնպիսի դեղեր, որոնք կհանգստացնեն հազն ու դուրս կբերեն խորխը թոքերից: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցները տալիս են ցանկալի արդյունքը: