«Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում այն, որ Ռոնալդուն չբարևեց ինձ». Դանի Ալվես
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը նշել է, որ իրեն չեն անհանգստացնում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ լարված հարաբերությունները: Պորտուգալացի ֆուտբոլիստը քննադատել է բրազիլացուն սոցիալական ցանցերում` նրա կատարած արտահայտությունների համար` անվանելով դրանք ապուշություն:
«Ես վիրավորված չէի Կրիշտիանուից: Իմ խոսքերն աղավաղել են և Ռոնալդուն վիրավորվել էր ինձանից: Նա մտածում էր, որ ես խոսել եմ նրա մասին, բայց ինձ համար դրա անհրաժեշտությունը չկա: Ուղղակի բանը նրանում է, որ երբ ինձ նրա մասին հարց են տալիս՝ ես պատասխանում եմ: Նույնն էլ նաև դեպքը՝ կապված Նեյմարի հետ: Չէ՞ որ խոսքը գնում է հանրային մարդկանց մասին: Թող նա չխաբնվի, ես անհրաժեշտություն չունեմ նրա մասին խոսելու: Ցյուրիխում ես ցանկանում էի բարևել նրան, և տեսա, որ նա նեղացած է: Ոչ մի սարսափելի բան չի կատարվում: Ռոնալդուն հարցրեց, ինչու եմ ես խոսում իր մասին, ես էլ պատասխանեցի, որ իր մասին չեմ խոսել: Ինձ ընդհանրապես չի անհանգստացնում այն, որ նա չբարևեց ինձ: Թող Ռոնալդուն ապրի իր կյանքով և երջանիկ լինի»,- Ալվեսին ցիտում է Onda Cero-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը