Պուտինը չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին. Էրդողանի մամուլի քարտուղար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսում է Էրդողանի հեռախոսազանգերը:
Վերջին անգամ Պուտինի հետ հեռախոսով կապ հաստատելու փորձը Էրդողանը ձեռնարկել է հունվարի 29-ին:
«Այդ օրը Ռուսաստանը դարձյալ խախտել է Թուրքիայի օդային տիրույթը, ինչից հետո նախագահ Էրդողանը փորձել է զանգել Վլադիմիր Պուտինին, սակայն Կրեմլը դրան ոչ մի կերպ չի արձագանքել»,- Իբրահիմ Քալընի խոսքերը մեջբերել է թուրքական Anadolu գործակալությունը:
Հաջորդ օրը ՌԴ ՊՆ-ն արձագանքել էր թուրքական կողմի մեղադրանքներին՝ թուրքական սահմանի խախտումն անվանելով «քարոզչություն»: