Բաժիններ՝

Ո՞վքեր են վերահսկում Մերձավոր Արևելքի նավթի գները. Forbes

Փանոս Մուրդուկուտաս, Forbes

Նավթը Մերձավոր Արևելքում միշտ էլ կիրառվել է որպես քաղաքական զենք, որը նավթ արտահանողներն օգտագործել են թշնամիներին հաղթելու և ընկերներին հանդարտեցնելու նպատակներով:

Որպես նավթի մեծագույն արտահանող` Սաուդյան Արաբիան առավելագույն օգուտ է քաղել այդ զենքից՝ Արևմտյան իր ամենամոտ և ամենահզոր դաշնակցին` ԱՄՆ-ին հանդարտացելու համար, փոխարենը ստանալով պաշտպանություն թագավորական ընտանիքի ներկա և ապագա թշնամիներից: Ըստ էության, դա ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքի նավթի գների վրա իշխելու հնարավորություն է տալիս: Համենայն դեպս, նավթային որոշ փորձագետներ այդ կարծիքին են:

Ահա մեկնաբաններից մեկի կարծիքը. «Մերձավոր Արևելքի նավթի գները միշտ էլ վերահսկվել են ԱՄՆի կողմից, իսկ Սաուդյան Արաբիան երբեք չի համարձակվել նավթի գինը փոխել առանց ԱՄՆ-ի վերջնական թույլտվության: Նավթը միշտ էլ քաղաքական զենք է եղել, և շատ ժամանակ այն կիրառվել է ԱՄՆ-ի կողմից՝ վախեցնելու նրանց, ովքեր դժգոհել են իր վարած քաղաքականությունից»:

Կարդացեք նաև

Մեկ այլ մեկանաբան ավելի հեռուն գնացող բացատրություն է տվել, թե ինչպես է նավթն ազդում երկու երկրների հարաբերությունների վրա: «Երբ Սաուդյան Արաբիան hանգուցյալ Աբդուլ Ազիզ արքայի իշխանության տակ էր, նավթն ԱՄՆ-ին վաճառում էր ցածր գնով, որի համար ԱՄՆ-ը պարտավորվում էր պաշտպանել Սաուդյան Արաբիան և թագավորական ընտանիքը՝ ցանկացած ներկա և ապագա թշնամիներից: Նույնիսկ, երբ նավթի գինը բարելի համար գերազանցեց 100 դոլարը, ԱՄՆ-ը շուկայականից ցածր գնային արտոնություններ ուներ: Դա կարելի է անվանել պաշտպանության գին: Չնայած դա արդեն անցյալում է, նավթային նորագույն հեղափոխությունից առաջ, երբ Սաուդյան Արաբիան ամենաառանցքային նավթարդյունահանողն էր:

«Այժմ, ամեն ինչ ավելի բարդ է»,- ասում է Լոնգ Այլենդի Oil Heat Institute-ի գլխավոր տնօրեն Կևին Ռունին: «Էներգիայի մատակարարում/գին տեսանկյունից, ջրային վերամշակման ենթարկված նավթի ապշեցուցիչ շատացումը հանգեցրեց վերջին տարիներին ԱՄՆ-ի՝ որպես գլխավոր նավթ արդյունահանողի, դիրքերի վերականգնմանը։ Այսպիսով, նավթի մատակարարում/պահանջարկ/գին հաշվեկշռում ԱՄՆ-ը փոխարինեց Սաուդյան Արաբիային՝ որպես առանցքային արդյունահանող, և դրանով է՛լ ավելի ուժեղացրեց այս երկրի (և դրա միջոցով՝ OPEC-ի մյուս անդամների) նկատմամբ։

Սակայն Սաուդյան Արաբիան կարողանում է «երկար խաղալ» և շատ իմաստուն մոտեցում է որդեգրել՝ սպասել ու տեսնել, թե ինչպես են ամերիկյան արդյունահանողները հում նավթի գնի կտրուկ անկման պատճառով ետ քաշվում իրենց դիրքերից, և վերադարձնել շուկայում երկար տարիներ իրենց զբաղեցրած կարևորագույն և միակ արդյունահանողի դիրքերը: Այսպիսով, իրականում ո՞վ ում է ղեկավարում. այս հարցում տեսակետները տարբեր են»:
Ես չեմ կարող չհամաձայնել այս տեսակետի հետ: Ուստի, նավթի շուկայի անկայունությունը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև կողմերից ԱՄՆ-ը կամ Սաուդյան Արաբիան չորոշեն վերջ տալ այս ամենին:

Նյութը հրապարակման պատրաստեց Մերի Դավթյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս