Ազատվեք որովայնի ճարպերից

Որովայնի ճարպն ամենահամառն է, այդ իսկ պատճառով հաճախ երկար ժամանակ է պահանջվում դրանից ազատվելու համար: healthylifevision կայքը բացահայտել է մի ըմպելիք, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ, կնվազեցնի որովայնի ճարպն ու օրգանիզմից դուրս կբերի ավելորդ հեղուկը:

Այս ըմպելիքի բաղադրության մեջ մտնող բաղադրիչները հրաշալի են նաև տեսողության, լսողության և հիշողության համար: Հիմնական բաղադրիչը ծովաբողկն է (Ծովաբողկ գյուղական (սովորական), Хрен деревенский, Horseradish, Armoracia rusticana (Lam.) Gaertn): Ծովաբողկը հարուստ է երկաթով, մագնեզիումով, վիտամին C-ով, կալիումով, վիտամին B1 և B6-ով, վիտամին B2-ով և ֆոսֆորով:

Ծովաբողկը խթանում է նյութափոխանակությունը, նվազեցնում է հոգնածությունն ու ակտիվացնում է մարսողական համակարգում լավ բակտերիաների աճը:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 150 գ թարմ ծովաբողկ
  • 20 սմ կոճապղպեղի (имбирь) արմատ
  • 3 ճ/գ մեղր
  • 4 կիտրոն
  • 2 թ/գ դարչին

Պատրաստման եղանակը

Կոճապղպեղն ու ծովաբողկը լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք: Ապա ավելացրեք կիտրոնի հյութը և խառնեք ևս 3 րոպե: Վերջում ավելացրեք մեղրն ու դարչինը և շարունակեք խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանաք: Խառնուրդը պահեք ապակե տարայի մեջ: Օրական 2 անգամ ուտելուց առաջ խմեք այս հյութից: Պրոցեդուրան շարունակեք 3 շաբաթ և դադար տվեք մի քանի օր:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս